Հրահանգ են ստացել դատավորներին ճնշելու քննարկումներ անել. Պասկևիչյան
«Հայաստանում խոսքն ու մամուլը միշտ են ազատ եղել, բոլոր ժամանակներում։ Հայաստանում ազատ չի բովանդակությունը»,- այսօր «Ծառայու՞մ է հանրությանը Հանրայինը» թեմայով քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց սցենարիստ, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը։
«Այս ամբողջ բանավեճն այն մասին է, որ Հանրային հեռուստաընկերությունը պետք է օժտվի բովանդակությամբ: Թե չէ՝ ով ինչի մասին ուզում, խոսում է: Հանրային հեռուստաընկերությունը 15 տարի հետո հաղորդում է անում և քննարկում Հյուսիսային պողոտայի խնդիրները: Ասում ես՝ ի՞նչ եք անում, ասում է՝ իրավունք չունե՞նք խնդիրները քննարկելու: Ուղղակի հրահանգ են ստացել: Նաև հրահանգ են ստացել դատավորներին ճզմելու քննարկումներ անել։ Չկար հրահանգ, չկա քննարկում»,- ասաց նա։
Նա հավելեց, թե եթե հեռուստատեսությունը հանրային է իրականում, ոչ միայն անունով, ապա այդ հեռուստաընկերության համար հանրությունը ոչ թե լսարան է, սպառող է, այլ ռեսուրս։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին