Կիևում Ադրբեջանի քաղաքացին ծեծել է ոստիկանին
Կիևում Ադրբեջանի քաղաքացին ծեծել է պարեկություն իրականացնող ոստիկանին: Այս մասին, ինչպես գրել է УНН-ը, հայտնել են իրավապահ մարմինները:
«Ամեն ինչ սկսվեց այն բանի հետո, երբ պարեկային ծառայողը, ով ծառայության մեջ չէր, սակայն համազգեստով էր, նկատողություն արեց մեքենայով ճանապարհային կանոնները խախտող տղամարդուն։ Ոստիկանը նաև իր մեքենայով արգելափակեց մեքենան: Այս ամենը վերաճեց վեճի, որի ընթացքում դեպքի վայր եկավ տղամարդու բարեկամը, որի մեքենան արգելափակվել էր ոստիկանության կողմից: Բարեկամը՝ Ադրբեջանի քաղաքացի, մի քանի հարվածներ հասցրեց ոստիկանության աշխատակցին: Ոստիկանության աշխատակիցը հոսպիտալացվել է ՝ գլխուղեղի փակ վնասվածքներով։ Վիճաբանության 2 մասնակիցները ձերբակալվել են»,-գրում է կայքը:
Նշվում է, որ այժմ շարունակվում է դեպքի հետաքննությունը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ