Նաիրա Զոհրաբյան. Տուժողի իրավահաջորդները պետք է ներգրավված լինեն ներման գործընթացում
Ներման խնդրագրի քննարկման ժամանակ տուժողի և նրանց իրավահաջորդի
իրավունքները պետք է պաշտպանվեն։ Նման փոփոխություն են առաջարկել «Ներման մասին» օրենքում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը։
Զոհրաբյանը նշում է, որ տուժողի իրավահաջորդները պետք է նախապես տեղեկացված լինեն իրեից հարազատի հանդեպ հանցագործություն կատարած անձի ներման գործընթացից և պետք է իրավունք ունենան ներկայացնել իրենց դիրքորոշումը ներման խնդրագրի վերաբերյալ Վարչապետին և Ներման հանձնաժողովին։
«Ես վստահ եմ, որ այս փոփոխության անհրաժեշտությունը կար։ Սա արդար է, սա ազնիվ է, սա մարդասիրական է։ Վստահ եմ, որ խորհրդարանը կաջացկի իմ և իմ գործընկեր Վահե Էնֆիաջյանի օրենսդրական նախաձեռնությանը»,-նշել է Զոհրաբյանը։
Պատգամավորի խոսքով, ներման մասին տուժողի հարազատները տեղեկանում են արդեն կայացարած որոշումից հետո, սակայն կարծում է, որ այդպես չպետք է լինի։
Հարակից հրապարակումներ`
- Մինչ այսօր կառավարությունից որևէ արձագանք չկա. Ելենա Աղաջանովա
- Ելենա Աղաջանովա. Մենք պահանջում ենք, որ Փաշինյանը մեզ ընդունի
- Ներում չշնորհել սպանության համար դատապարտված Մհեր Ենոքյանին. Ակցիա կառավարության դիմաց
- Դաժան սպանության համար դատապարտված Մհեր Ենոքյանի ներման դեմ ստորագրահավաքին մի քանի հարյուր բժիշկ է միացել
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ