Երևանն ու Թել-Ավիվը ռուս տարեց զբոսաշրջիկների նախընտրելի ուղղություններից են
Ռուսաստանից թոշակառուների մեծ մասը նախընտրում է ներքին ճանապարհորդությունը, մասնավորապես Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սիմֆերոպոլ, Միներալնիե Վոդի, Սոչի։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին նշված է Aviasales ավիատոմսերի որոնման ծառայության հաղորդագրությունում։ Փորձագետները ուսումնասիրության ընթացքում վերլուծել են 65 տարեկանից բարձր զբոսաշրջիկների թռիչքների ամրագրումները։
Պահանջվող ուղղությունների տասնյակում է ընդգրկվել արտասահմանյան միայն երկու քաղաք՝ Թել-Ավիվն ու Երևանը, ուր գնում են թոշաառու զբոսաշրջիկների համապատասխանաբար 2,3 և 1,6 տոկոսները։
Հարակից հրապարակումներ`
- Երևանը մարտյան տոներին ռուս զբոսաշրջիկների նախընտրելի քաղաքներից է
- Երևանը ռուսաստանցիների տոնական ամրագրումների թոփ հնգյակում է