Ապակենտրոնացումը՝ պետական կառավարման արդյունավետության գլխավոր նախապայման. Արցախի պետնախարար
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն այսօր մասնակցել է Ասկերանի շրջանի խորհրդի արտագնա նիստին, որը գումարվել է Ակնաղբյուրի համայնքում:
Ամփոփվել են ընթացիկ տարվա առաջին կիսամյակում շրջանի, առանձին-առաձին՝ Ակնաղբյուրի, Աստղաշենի, Շոշի, Խնածախի համայնաքային բյուջեների, ինչպես նաև քաղաքացիների առաջարկությունների, դիմում բողոքների մասին հաշվետվությունները: Հայտարարություններ են հնչել գյուղատնտեսական տարվա ընթացիկ աշխատանքների, սեպտեմբերի 8-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների մասին:
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նիստի օրակարգը սպառվելուց հետո համայնքի ղեկավարները պետական նախարարին են ուղղել խմելու, ոռոգման ջրի, գյուղատնտեսության ու քաղաքաշինության բնագավառներում առկա տարբեր հարցեր: Գրիգորի Մարտիրոսյանը սպառիչ պատասխաններ է տվել բարձրացված հարցերին՝ ապակենտրոնացումը համարելով որպես պետական կառավարման արդյունավետության գլխավոր նախապայման: Պետական նախարարն ընդգծել է հատկապես շրջանների պատասխանատուների լիազորությունները ընդլայնելու հաջողված փորձը, որի արդյունքում տեղերում առկա բազմաթիվ հարցերի օպերատիվ լուծում է տրվում:
Ասկերանի շրջանի խորհրդի արտագնա նիստին առանձին հարցերի շուրջ պարզաբանումներով հանդես են եկել գյուղատնտեսության և առողջապահության նախարարները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան