Գորգեր լվալու համար Բաղրամյանը կփակեն
Հուլիսի 28-ին, ժամը 06.00-ից մինչև 20.00-ն, Վարդավառի տոնի կապակցությամբ փակ է լինելու Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի Պռոշյան փողոցի խաչմերուկից մինչև Մոսկովյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածը: Այս մասին հայտարարություն է տարածել Ճանապարհային ոստիկանությունը։
Նշենք, որ մինչ ՃՈ տարածած հաղորդագրությունը, Panorama.am-ը փորձեց թե Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունից, թե հենց նախաձեռնության հեղինակ պատգամավորից ճշտել, արդյոք միջոցառման հետ կապված Բաղրամյան պողոտան կփակվի, քանի որ միջոցառման մասին երկու օր առաջ տարածված հաղորդագրության մեջ ոչինչ նշված չէր, սակայն մեր զանգերին այդպես էլ ոչ ոք չպատասխանեց։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան