Մշակույթ 16:00 27/07/2019 Հայաստան

Շվարած ու անհանդուրժելի վիճակ

Նախօրեին «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարան շենքում  հավաքվել էին մտավորականներ, այդ թվում կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, երգչուհի Հասմիկ Պապյանը։  Նրանց բոլորին մտահոգում էր մեկ հարց՝ ինչու է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանն այսօր այս վիճակում, ինչպես նշում  է «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրենը՝ արձակագրի որդի Դավիթ Մաթևոսյանը, անտեր։

Panorama.am-ը զրուցել է  Դավիթ Մաթևոսյանի հետ  «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի այսօրվա վիճակի, կարգավիճակի մասին։

Panorama.am-Ո՞րն է խնդիրը, որի մասին օրեր առաջ բարձրաձայնել էր նաև հանրահայտ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը։

Դ.Մաթևոսյան-Նոնսենսային վիճակ է։ Շենքն ուղղակի պետական միջոցներով կառուցված շենք է, ամբողջությամբ ֆինանսավորվել է նախահեղափոխական կառավարության որոշմամբ։ Անավարտ շենք է։ Երեք հարկից երկուսն է կառուցված, կարելի է համարել, տանիք ունի, երկրորդ հարկի վերևը փակ է։ Մեջը դատարակ է, ոչ մի ներքին հարդարում, ցուցադրության համար որևէ դիզայն արված չէ, կահավորված չէ։  Միջավայրի վերաբերյալ հայեցակարգ կա, շուրջը լինի փոքրիկ բուսաբանական այգի՝ Լոռվա բնության մոդելավորմամբ, տնկվեն շատ ծառեր։ Օրը կգա, մենք մեր ճարտարապետների, դիզայների հետ նախագծերով, էսքիզներով կներկայացնենք կոնցեպտն՝ անկախ պետության քայլեր անելուց, կամ չանելու։  Կրթական, մշակութային, թանգարանային գործառույթ պետք է ունենա այն։ Շենքը կառուցելուց հետո մեկ տարի առաջ շինարարական կազմակերպությունը հանձնման-ընդունման ակտով այն հանձնել է քաղշինկոմիտեին, այսինքն կառավարությանը։ Դրանից հետո քաղշինկոմիտեն  շենքն ուղղակի փողոցում է  թողել առանց գրանցելու, առանց պետական բալանսի վրա վերցելու, առանց այդ մասին  կառավարությանը զեկուցելու, որպեսզի կառավարությունը վերցնի բալանսի վրա և հեռացել է։ Այսինքն, եթե «Հրանտ Մաթևոսայան» հիմնադրամն ինչ-ինչ միջոցներ չունենար և չկարողանար վճարել էլեկտրականության, կոմունալ ծախսերի համար, երկու պահակ պահեր, այդ շենքը շարքից դուրս եկած կլիներ։

Panorama.am-Պարոն Մաթևոսյան, ի՞նչ քայլեր եք նախաձեռնել, ինչպիսի արձագանքներ ստացել։

Դ. Մաթևոսյան- Ուղիղ մեկ տարի ահազանգում եմ կառավարությանը, բացի ամեն ինչից, որ շինարարությունը չի շարունակվում, որևէ պետական հասատատություն պաշտոնական քայլեր չի անում, որ այդ շենքն այդ վիճակում չմնա, բացի այն, որ կես տարի անց Հրանտ Մաթևոսյանի հոբելյանն է, նաև անտեր է։  Ուղիղ մեկ տարի է մեր նամակագրությունն ի վերջո վերադառնում է  նույն կետին, թե կառավարությունում ինչ-ինչ օղակներ՝ ամենավերևից սկսած մինչև ներքևներ, իբրև թե չեն հասկանում, ինչ է տեղի ունենում, իբրև թե չեն հասկանում, թե խնդիրն որն է։  Կառավարությունից անընդհատ ասում են, որ ինչ-որ հավելյալ ինֆորմացիա տրամադրեք։ Հիմա մենք մասնագետներով՝ ճարտարապետներ, ցուցադրության մասնագետներ, թանգարանագետներ, տեղեկանք ենք կազմում, որպեսզի այսուհետ այս խոսակցություններն այդ տեղեկանքով պարզապես փակենք։ Ես անցյալ տարի 5 գրությամբ կառավարությանն ահազանգել եմ, այս տարի մայրս  բաց նամակ էր ուղարկել վարչապետին՝ մի փոքր էմոցիոնալ, մի փոքր տեղեկատվական։ Դա էլ էր հրապարակվել։ Դրանից հետո կրկին տեղեկատվություն է ուղարկվել, թե ինչ է կատարվել, միևնույնն է՝ ասում են, թե հասկանալի չէ խնդիրը, խնդիրն այնքան էլ պարզ չէ։

Panorama.am-Արդյո՞ք սա  իշխանության անտարբերության  հետևանք է։

Դ.Մաթևոսյան-Անցյալ տարվա այս ժամանակի սկսած երկու պաշտոնական, կիսապաշտոնական այց ենք ունեցել. շենք են այցելել, խնդիրը լիովին հասկացել են Հանրապետության նախագահն ու վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը։ Որևէ խնդիր չկար, որի վերաբերյալ իրենք հավելյալ բացատրություններ պահանջեին։ Մանրամասն քննարկել ենք, ալտերնատիվ ֆինանսավորման տարբերակներ ենք մտածել, Աննա Հակոբյանն ասել է, որ կուզենար իրենց հիմնադրամը մի փոքր ներդրում ունենար, նախագահն ասել է, որ իր ընկերներն էլ կօգնեն, ազդեցիկ ընկերներ ունի։

Մենք իրականում պետությունից որևէ կոպեկ փող չենք ուզել։ Նախկին կառավարություն է առաջարկել, որ շինարարությունը սկսվի։ Հետո երբ ձգձգվում էր, մենք ասացինք՝  ընդամենը հայտարարեք, որ շենքը լինելու է, մենք ֆինանսավորում կգտնենք։ Այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանն  ինքն է ասել մայրիկիս, որ ինքն է սարքելու։ Իրենք սարքեցին առանց երրորդ հարկի, տեխնիկական խնդիրներ էին առաջացել, նախագահին սխալ էին զեկուցել։

Իրականում մենք չունենք ուշադրության պակաս։ Ինչպես նշեցի՝ երկու այցը եղել է։ Հետագայում սկսվեց կառավարության պաշտոնական մեծ լռությունը, անհասկանալի այս  վիճակը, մի բառով կարելի ասել ՝ շվարած վիճակ է, չենք հասկանում՝ ինչ է կատարվում։ Միայն իրենք կարող են որևէ բացատրություն տալ, թե ինչու է այսօրվա այս վիճակը։ Մենք, իրոք, չենք հասկանում, մեզ համար անհանդուրժելի է։

Panorama.am –Պարոն Մաթևոսյան, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է այս վիճակը։

Դ.Մաթևոսյան-Համարում եմ՝ կառավարության պաշտոնական անգործություն է, ինչը Հայաստանի համապատասխան օրենսգրքերով որակվում է, ունի ձևակերպումներ։ Եթե այսպես շարունակվի, արդեն երևի հետևություններ պետք է անենք։ Եթե մի փոքր հետաքրքրություն ցուցաբերած լիներ կառավարության կամայական անդամ, ներառյալ վարչապետն ու մեկ անգամ այցելած լինեին, հիմա այդ կեղծ հարցերն առաջացած չէին լինի՝ խնդիրը չենք հասկանում, խնդրի էությանը պարզ չէ։
Պարզ հարցեր են, պարզ պատասխաններ ունեցող։  Այդտեղ որևէ կարգի խնդիր չկա։ Մնացածը թող իրենք մտածեն։ 

Panorama.am-Շնորհակալություն։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:39
Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց գոռգոռալ ու վիրավորել լրագրողին
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը դեմ է, որ Կիրանցի բնակիչները ճանապարհ փակեն։  Նա հունից դուրս եկավ, սկսեց...
Աղբյուր` Panorama.am
16:38
ՌԴ ԱԳՆ. Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ
Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ, կազմակերպությունը շարունակում է աշխատել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:30
Բագրատ Սրբազան. Այլևս հրամայական ու հրատապություն է ժամ առաջ հեռացնելու այս իշխանությանը
«Այս իշխանությունը չի շեղվել  իր հանցավոր ուղուց»,-ասում է  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝...
Աղբյուր` Panorama.am
16:26
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցները մեկնում են Կիրանց
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցները մեկնում են Կիրանց` իրավիճակին տեղում ծանոթանալու համար։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:18
Իբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, բայց դա մեր ականապատ հողն է, մեր հսկողության տակ է եղել, դա մեր հողն է. Կիրանցի բնակիչներ
«Երկու անգամ ընտրել ենք ՔՊ-ին։ Խնդրանք ունեմ՝ այդ մարդիկ գան, բացատրեն, երդվում էին ամբիոնից, որ 1 սմ հող Հայաստանի տարածքից չեն տալիս, բայց հիմա պարզվեց, որ մոտ 15 հեկտար են տալիս»
Աղբյուր` Panorama.am
16:10
Հորդորում ենք ձեր հեռախոսներին տեղադրել գաղտնաբառ. Հինգ իրավապաշտպաններ
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Ստանում ենք ահազանգեր այն մասին, որ...
Աղբյուր` Panorama.am
15:56
Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում. «Հետք»
Երևանի Ավան վարչական շրջանի հարևանությամբ գտնվող շքեղ առանձնատներով թաղամասում շուտով ավարտին կհասցվի եւս մեկ թանկարժեք առանձնատան...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ
Ուսանողների ու երիտասարդության օրվան ընդառաջ անմիջական միջավայր էր Երևանի պետական համալսարանում, որտեղ բուհի ուսանողները, որոնք կրթաթոշակ են...
Աղբյուր` Panorama.am
15:29
Նիկոլ Փաշինյանը փակել է Կիրանցի շնչառությունը. Կիրանցի բնակիչները փակ են պահում ճանապարհը
«Ճանապարհը մենք չենք փակել, ճանապարհը փակել է էս երկրի վարչապետը, Հայաստանի շնչառությունն է փակել էդ մարդը»,-ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
15:21
Եկեղեցու այգում թողնված նորածինը տեղափոխվել է մանկատուն
Նորածինը մայիսի 8-ին երկու կանանց կողմից Շիրակից տեղափոխվել է Երևան։
Աղբյուր` Panorama.am
15:16
Ովքե՞ր կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից
Կառավարությունն այսօր հավանություն է տվել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին՝ Լեռնային...
Աղբյուր` Panorama.am
15:05
Կիրանցի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը
Տավուշի մարզի սահմանապահ Կիրանց գյուղի բնակիչներն արձանագրության հրապարակումից հետո վրդովված են։ Նրանք այսօր հրաժարվեցին մեկնել Իջևան՝...
Աղբյուր` Panorama.am
14:50
Գիշերային Մհերը
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ստեղծված ավանդույթի համաձայն՝ ուշ երեկոյան կամ գիշերները...
Աղբյուր` Panorama.am
14:49
Վահագն Չախալյանը և ևս չորս անձ ձերբակալվել է՝ խուլիգանության կասկածանքով
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024թ. մայիսի 16-ին ՀՀ կառավարության շենքի մոտ մի խումբ անձանց իրականացրած բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
14:32
Մեր ժողովրդի առնվազն 60 տոկոսը դեմ է այս իշխանությանը. Չալաբյան
Նա նշեց, որ ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրված Արձանագրությունը հնարավոր կլինի բեկանել, եթե հասնենք իշխանափոխության, խորհրդարանական ընդդիմությունը պետք է դիմի ՍԴ
Աղբյուր` Panorama.am
13:39
Լավ այս ո՞ւր է հասել ՆԳ նախարարի փառասիրությունը. Տիգրան Աբրահամյան
«Փաստորեն ոստիկանները համաձայն են Փաշինյանի, գլխավոր դատախազի ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաների լուսանկարներով պաստառների առկայության և...
Աղբյուր` Panorama.am
13:22
Արցախի հանձնման սցենարը հաջողել է այս իշխանությունների մոտ, նույն սցենարով տեղի է ունենում Հայաստանի կեղեքումը. Մետաքսե Հակոբյան
«Սա ոչ թե պայքար է ընդդդեմ ինչ- որ բանի, այլ պայքար է հանուն հայրենքի, իրական խաղաղության»
Աղբյուր` Panorama.am
13:20
Կիրանցի գյուղապետ. Ժողովուրդ, ես ձեզ հետ եմ
Իջևան համայնքի Կիրանց գյուղի վարչական շրջանի ղեկավար Կամո Շահինյանն այսօր, գյուղում հավաքված բնակիչներին դիմելով,  հայտարարեց՝ ինքը...
Աղբյուր` Panorama.am
13:14
Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը 5 ամսով երկարաձգվել է
Բավքի բանտում ապօրինի պահվող Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարացվել է ևս 5 ամսով: Ռուբեն...
Աղբյուր` Panorama.am
12:52
Մեզ փոխհատուցում պետք չի, մեր տունը չենք ծախում. Կիրանցի բնակիչները վրդովված են
Արձանագրության մասին երեկ հայտարարելուց հետո կիրանցիները վրդովված են։ Նրանք այսօր այցելել են  գյուղապետարան ու հայտարարել՝ փոխհատուցում...
Աղբյուր` Panorama.am
12:41
Բյուրականի դպրոցում դասադուլ է, տնօրենին քաղաքական հայացքների համար ազատում են աշխատանքից
Արագածոտնի մարզի Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում առավոտից դասադուլ ու գործադուլ է՝ տնօրեն Լուսինե Մկրտչյանի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Lեռնային շրջաններում սպասվում է թաց ձյան, մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ
Մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը հանրապետության լեռնային շրջանների 1800-2000մ և ավելի բարձրություններում, մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը...
Աղբյուր` Panorama.am
12:18
Ռեստորանի՝ գետն ընկած աշխատակցուհու որոնումները շարունակվում են
Մայիսի 15-ին ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի  Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին գործող...
Աղբյուր` Panorama.am
12:09
Կառավարության շենքի դիմացից բերման է ենթարկվել 3 անձ. Ոստիկանություն
ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից Panorama.am-ին հայտնեցին, որ այս պահի դրությամբ կառավարության շենքի մոտից բերման են ենթարկվել 3 անց։...
Աղբյուր` Panorama.am
11:58
Սահմանադրագետ. Հայաստանում մենք ունենք մեկ մարդու դիկտատուրա
«Կառավարության շենքի դիմաց ոստիկանների նման բազմությունը ցույց է տալիս, որ Հայաստանը վերածվել է ոստիկանապետության, Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
11:50
Սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է. Փաշինյան
«Դուք գիտեք՝ մեզ համար սկզբունքային էր, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման ստեղծվեր, այլ՝...
Աղբյուր` Panorama.am
11:45
Կառավարության մոտից երեխուն խփելով տարան. Ականատես
Կառավարության շենքի մոտ ընթացող ակցիայի մասնակիցներից մի քանիսին կարմիր բերետավորները բերման ենթարկեցին։ Ականատեսներն ասացին, երեխա են...
Աղբյուր` Panorama.am
11:33
«Կիրանցը գրավողը», «Տավուշը հանձնողը», «Քաղաքացու վրա թքողը»՝ Կառավարության շենքի դիմաց ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Կառավարության շենքի դիմաց ընթացող հավաքի մի քանի մասնակիցներ այստեղ եկել են պաշտոնյաների լուսանկարներով, որոնց վրա գրություններ կան։ Այսպես...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է
12:01 16/05/2024

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}