Իրավունք 13:03 29/07/2019 Հայաստան

Շիրակի պետհամալսարանում առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրգործն ուղարկվել է ՀՔԾ

2018 թ. թվականի հուլիսից սկսված՝ բազմաթիվ օպերատիվ տեղեկություններ, քաղաքացիներից, դասախոսներից հաղորդումներ են ստացվել Գյումրի քաղաքի Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում (Շիրակի պետական համալսրան) նախկինում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից, առանձին դեպքերում այլ աշխատակիցների հանցակցությամբ, 2011-2018 թթ. ներառյալ տարատեսակ սխեմաներով թույլ տրված կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ, որոնց հետևանքով նշված ԲՈՒՀ-ի և պետության շահերին հասցվել է էական վնաս:

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ դրանց հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ նշված ԲՈԻՀ-ի աշխատակիցների կողմից հանցակցությամբ և իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու կամ վատնելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափով գումարներ հափշտակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, կաշառք ստանալու բազմաթիվ դեպքերի, դրվագների վերաբերյալ։

Դրանց հիման վրա հարուցվել է  8 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 179-րդ հոդվածի տարբեր մասերի և կետերի, 308-րդ հոդվածի 1-ին մասի, 314-րդ հոդվածի 1-ին մասի, 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Մի քանի քրեական գործեր հարուցվել են նախաքննությամբ ձեռք բերված նոր փաստական հանգամանքների հիման վրա: Ելնելով նշված դեպքերով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն ապահովելու անհրաժեշտությունից՝ բոլոր քրեական գործերը միացվել են մեկ վարույթում: Ձեռքբերված ապացույցների համակցությամբ ԲՈՒՀ-ի պրոռեկտորին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առերևույթ հանցավոր արարքները կատարելու համար:

Նախաքննության ընթացքում կատարվել են բազմածավալ քննչական գործողություններ, կայացվել դատավարական որոշումներ: Նշանակվել են մի քանի համալիր փորձաքննություններ: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից վարույթն իրականացնող մարմնին տրվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ կատարելու ցուցումներ: ԲՈՒՀ-ից առգրավել են 2016-2018 թվականների ընթացքում ԲՈՒՀ-ում կազմակերպված գնումների վերաբերյալ բոլոր փաստաթղթերը: Զննվել են 2009-2013 թթ. ուստարիների ընթացքում Շիրակի պետական համալսարանում սովորած ուսանողների վարձավճարների վերաբերյալ երեք տասնյակից ավելի մատյանները, 2010-2018թթ. անվճար համակարգում սովորած ուսանողների, 2010-2018 թթ. ընթացքում վարձավճարների պարտքեր ունեցող ուսանողների ցուցակները:

2019 թ. ապրիլի 1-ից համալսարանում նշանակվել էր ստուգում, որն իրականացվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցների խմբի կողմից:

Ստուգման արդյունքներին վերաբերող ակտով, ինչպես նաև նախաքննության ընթացքւոմ իրականացված քննչական, դատավարական այլ գործողություններով պարզվել են մի շարք իրավախախտումներ և առերևույթ հանցագործության դրսևորումներ: Մասնավորապես՝ պարզվել է, որ 2010-2011թթ. և 2011-2012թթ. ուսումնական տարիներին հավաքագրված և ԲՈՒՀ-ի հաշվին մուտքագրված ուսումնական վճարների միջև առկա է մոտ 372մլն դրամի տարբերություն:
Բացի այդ՝ ՇՊՀ-ի ռեկտորատի 21.04.2016թ. որոշմամբ Արցախում ավերված տարածքների վերականգնման կարիքների համար իրականացված դրամահավաքի արդյունքում հավաքագրված 1,1 մլն դրամը չի արտացոլվել ՇՊՀ-ի ֆինանսական հաշվետվություններում, իսկ հավաքագրված գումարը չի ուղղվել նախատեսված նպատակների իրականացմանը։

Պարզվել է նաև, որ չնայած 2012-2016թթ. ՇՊՀ-ի կողմից դիպլոմների և դրանց հավելվածների տպագրության աշխատանքները կազմակերպելու համար յուրաքանչյուր շրջանավարտից 5.500 ՀՀ դրամ է հավաքագրվել,  սակայն ՇՊՀ-ի հաշվապահական հաշվառման հաշիվներում դրանց մասին համապատասխան գրանցում կատարելու կամ դրանց ծախսման վերաբերյալ որևէ փաստաթուղթ առկա չէ:

Պարզվել են 2013-2016թթ. ԲՈՒՀ-ի կողմից շահագործվող ավտոմեքենաների համար սեղմված բնական գազի ավելի ծախսագրումներ, գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման վճարման կարգի պահանջների խախտմամբ, առանց համապատասխան անհատական իրավական ակտերի առկայության ՀՀ տարբեր մարզերում ԲՈՒՀ-ին պատկանող ավտոմեքենաներով մոտ 10,7 մլն դրամի չափով վառելիքի ծախսմամբ վազքեր կատարելու փաստեր:

Պարզվել է, որ առանձին դեպքերում գործուղման մեկնած աշխատողներին գործուղման գումարները ԲՈՒՀ-ի միջոցներից փոխհատուցվել են այն դեպքում, երբ հրավիրող կողմն արդեն փոխհատուցել էր դրանք:

2010-2011 թթ. և 2011-2012 թթ. ուսանողների նկատմամբ կիրառված զեղչերի, դրանց չափերի միջև թվով 574 դեպքով առկա են ուսման վարձավճարների զեղչերի կիրառման անհամապատասխանություններ։

Նկատի ունենալով, որ ստուգման արդյունքներով, ինչպես նաև նախաքննությամբ ձեռք են բերվեն փաստական տվյալներ՝ ԲՈՒՀ-ում արձանագրված հանցագործության դեպքերին տվյալ ժամանակաշրջանում պաշտոնավարած ՇՊՀ նախկին ռեկտորի հնարավոր առնչության մասին, ինչպես նաև հաշվի առնելով գործի ծավալը, ապացուցման առարկա հանդիսացող չարաշահումների բնույթը, այս կամ այն կերպ համալսարանի գործունեությանն առնչվող անձանց քանակը, ինչպես նաեւ քրեական գործերով բազմակողմանի, լրիվ եւ օբյելտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունը՝ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ քրեական գործը պահանջվել և ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննությունը շարունակելու հանձնարարությամբ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ըստ ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյայի՝ այսօր փակվող Ակնայի մոնիթորինգի կենտրոնում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վահե Հովհաննիսյան. Ինչ շարժում է սկսվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է քարտեզային տեսանյութ՝ «ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում»
Աղբյուր` Panorama.am
11:06
Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել իրենցից մեկի դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
10:54
ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյանի և Բայրամովի հնարավոր հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևանը կտեղեկացնի, երբ դրա շուրջ...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում. Աբրահամյան
«Գոնե վերևի էշելոններում ՀՀ-ին սպասվող աղետը ընկալում են, սակայն այս դեպքում իշխանության պահպանման թեման նրանց համար կյանքի ու մահի հարց է և դա երկարաձգելու համար զոհաբերվում է Հայաստան պետությունը»։
Աղբյուր` Panorama.am
10:26
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Կոնվերս Բանկը մասնակցելու է ապրիլի 27-28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը և թափուր հաստիքները: Բանկից...
Աղբյուր` Panorama.am
10:12
Պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան:   
Աղբյուր` Panorama.am
10:04
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքից ազատելու միջնորդությունն այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Դադոյանը չբավարարեց։...
Աղբյուր` Panorama.am
09:54
ԵԱ. Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը (92 կգ) հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ կուբացի Ալֆոնսո Լորեն Բերտոյին և դուրս եկել Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
09:53
Աննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում. «No comment»
Համացանցում հրապարակվել են գաղտնի հրապարակված կադրեր Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանից, երբ վերջինը գնացքով մեկնում է Գյումրի։ Տեսանյութում...
Աղբյուր` Panorama.am
09:48
Բելառուսը հայտարարել է պետության արևմուտքում լարվածության աճի մասին
Արևմուտքի գործողությունների պատճառով Բելառուսի արևմտյան սահմանին իրավիճակը գնալով սրվում և պայթյունավտանգ է դառնում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:45
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է երեքշաբաթյա...
Աղբյուր` Panorama.am
09:33
Թուրքական դրոշներով հակահայկական ակցիայի մասնակիցները վանկարկում են «Փաշինյան»
Թելեգրամի ալիքներում արագորեն տարածվում է մի տեսանյութ, որտեղ Թուրքիայի, Ադրբեջանի դրոշներ բռնած բազմաթիվ մարդիկ վանկարկում են «Փաշինյան,...
Աղբյուր` Panorama.am
09:21
Ապրիլի 26-ին փոխանակման կետերում դոլարն էժանացել է, եվրոն և ռուբլին՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 26-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գյումրիում ՔՊ-ի առջև ծառացած հարցերն ու խոչընդոտները լուծելու...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզի Կիրանցի հատվածում Վրաստան տանող ճանապարհը քանի օր է՝ գյուղացիները շարունակում են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}