Իրավունք 16:29 30/07/2019 Հայաստան

«Արթիկ» ՔԿՀ արգելված իրերի ներթափանցմանն աջակցելուն համարժեք գնահատականներ չտալու համար հարուցվել են քրգործեր

ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից դատախազական ներգործության գործիքակազմի կիրառմամբ շարունակվում է քրեակատարողական հիմնարկներ արգելված իրեր, առարկաներ ներթափանցելուն  և դրանց տարատեսակ ձևերով ՔԿՀ-ների աշխատակիցների մասնակցության հանցավոր դրսևորումների դեմ կոշտ քրեաիրավական պայքարը: 

Դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազի կողմից իր դատավարական ղեկավարման ներքո քննվող քրեական գործի և դրանով ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից առգրավված՝ նշված հիմնարկում 2016-2018թթ. անցկացված ծառայողական քննության նյութերի ուսումնասիրությամբ հայտնաբերվել են մի քանի դեպքեր, երբ ՔԿՀ տարբեր աշխատակիցներ, ոչ պատշաճ կատարելով ծառայողական պարտականությունները, ՔԿՀ-ում պահվող անձանց հետ մտել են անօրինական հարաբերությունների մեջ և ապահովել նրանց համար տարատեսակ արգելված իրերի՝ ՔԿՀ տարածք ներթափանցմանը:

Դեպքերից մեկով, օրինակ, 2016թ. ՔԿՀ դատապարտյալին երկարատև տեսակցության եկած կինը, տեսակցությունների տրամադրման և հանձնուքների ընդունման սենյակում աշխատակիցների ներկայությամբ հեռախոսզրույց է ուենցել, որից հետո նրան ուղեկցող անձն իր ավտոմեքենայով տարել և Արթիկ քաղաքի ավտոկայարանի մոտ գտնվող սրճաղացի աշխատակցին է փոխանցել 1,5լ և 1,0լ տարողությամբ պոլիէթիլենից շշերով, ոգելից խմիչքին բնորոշ հեղուկ զանգվածներ: Սրճաղացի աշխատակիցը իրավապահներին հայտարարել է, որ պայմանավորվածության համաձայն՝ դրանք պետք է փոխանցեր «Արթիկ» ՔԿ հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի մասնագետին, ում նախկինում, նույն ճանապարհով դատապարտյալի հարազատների միջոցով փոխանցվել էր մեկ պարկ սոխ:

Արդյունքում, ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, դատապարտյալների հետ անօրինական կապ հաստատելու համար տվյալ աշխատակցի նկատմամբ կիրառվել է միայն «Խիստ նկատողություն» կարգապահական տույժ՝ չնայած այն հանգամանքին, որ փաստական տվյալները պարունակել են առերևույթ կաշառք տալու և կաշառք ստանալու հատկանիշներ:

Կամ՝ 2018թ. արձանագրված դեպքով ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿ հիմնարկում նույն ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի անձնական խուզարկությամբ վերջինիս որովայնի հատվածից հայտնաբերվել և առգրավվել է 7 բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտերով, «Wi-Fil» ինտերնետ ցրիչ սարք, երեք հատ «USB» մալուխ և մեկ հատ բջջային հեռախոսի ականջակալ: Պարզվել է, որ դրանք նախատեսված են եղել փոխանցելու դատապարտյալներից մեկին, ում աշխատակիցը փոխանցած է եղել իր հեռախոսահամարը՝ կապ պահպանելու և այդ իրերի ստացումը կազմակերպելու համար: Իրականացված ծառայողական քննության արդյունքում ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար ընդամենը տվյալ աշխատակցի նկատմամբ «Ծառայությունից ազատում» կարգապահական տույժը կիրառելու հարցի քննարկում է նախաձեռնվել:

2018թ. տեղի ուենցած մեկ այլ դեպքում պատասխանատու հերթապահի ժամանակավոր պաշտոնակատարը ոչ միայն չի զեկուցել ղեկավարությանը, որ Արթիկ քաղաքի բնակիչ ներկայացած քաղաքացին ցանկացել է ոչ աշխատանքային օրը կալանավորված անձին որպես հանձնուք սնունդ փոխանցել, այլև չունենալով թույլտվություն, ընդունել է այն և փոխանցել կալանավորված անձին՝ չնայած այն հանգամանքին, որ անձը հաստատող փաստաթուղթ չի ներկայացվել և այդ սննդատեսակը որպես հանձնուք ներկայացնելու դիմում նրկայացված չի եղել: Մինչդեռ, ծառայողական քննության արդյունքում այդ աշխատակցի նկատմամբ կիրառվել է միայն «Նկատողություն» կարգապահական տույժը:

Իսկ հայտնաբերված մյուս՝ 2017թ. տեղի ունեցած դեպքում «Գյումրի» բժշկական կենտրոնից «Արթիկ» ՔԿՀ տեղափոխված կալանավորված անձի անձնական խուզարկությամբ վերջինիս կոշիկների միջից՝ պատրաստված թաքստոցներից, հայտնաբերվել է երկու բջջային հեռախոս: Ծառայողական քննությամբ պարզվել է, որ բժշկական կենտրոնում գտնվելու ժամանակ կալանավորված անձին կոշիկները հասել են բուժկենտրոնի ժամանակավոր պահակետում նշանակված տվյալ ՔԿՀ-ի աշխատակցի կողմից առանց համապատասխան թույլտվության, ինքնագլուխ կալանավորին հանձնուք հանձնելու արդյունքում: Ծառայողական քննությամբ այդ աշխատակցի նկատմամբ էլ կիրառվել է «Նկատողություն» կարգապահական տույժը:

Հայտնաբերվել են նաև նշված ժամանակահատվածում ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից նմանատիպ դրսևորումներ թույլ տալու և դրանք համարժեք իրավական գնահատականի չարժանացնելու նմանատիպ այլ դեպքեր ևս:

Այսինքն՝ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ պաշտոնատար անձինք, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն հանդիսանալով հետաքննության մարմին, հնարավոր հանցագործությունների հատկանիշներ պարունակող գործողությունների վերաբերյալ դեպքերը դիտարկել են զուտ կարգապահական բնույթի խախտման տիրույթում և իրենց աշխատակիցների հնարավոր քրեական պատասխանատվության չենթարկվելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները: Մասնավորապես՝ առերևույթ  հանցագործությունները և դրանց կատարմանը ներգրավված բոլոր անձանց բացահայտելու նպատակով չեն ձեռնարկել քրեադատավարական միջոցներ, ինչի հետևանքով հնարավոր չի դարձել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումը: Այդ կերպ էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

Ուսումնասիրությամբ հայտնաբերված դեպքերի առթիվ ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է 5 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն Հայաստանի համար 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վահե Հովհաննիսյան. Ինչ շարժում է սկսվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է քարտեզային տեսանյութ՝ «ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում»
Աղբյուր` Panorama.am
11:06
Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել իրենցից մեկի դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
10:54
ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյանի և Բայրամովի հնարավոր հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևանը կտեղեկացնի, երբ դրա շուրջ...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում. Աբրահամյան
«Գոնե վերևի էշելոններում ՀՀ-ին սպասվող աղետը ընկալում են, սակայն այս դեպքում իշխանության պահպանման թեման նրանց համար կյանքի ու մահի հարց է և դա երկարաձգելու համար զոհաբերվում է Հայաստան պետությունը»։
Աղբյուր` Panorama.am
10:26
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Կոնվերս Բանկը մասնակցելու է ապրիլի 27-28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը և թափուր հաստիքները: Բանկից...
Աղբյուր` Panorama.am
10:12
Պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան:   
Աղբյուր` Panorama.am
10:04
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքից ազատելու միջնորդությունն այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Դադոյանը չբավարարեց։...
Աղբյուր` Panorama.am
09:54
ԵԱ. Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը (92 կգ) հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ կուբացի Ալֆոնսո Լորեն Բերտոյին և դուրս եկել Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
09:53
Աննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում. «No comment»
Համացանցում հրապարակվել են գաղտնի հրապարակված կադրեր Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանից, երբ վերջինը գնացքով մեկնում է Գյումրի։ Տեսանյութում...
Աղբյուր` Panorama.am
09:48
Բելառուսը հայտարարել է պետության արևմուտքում լարվածության աճի մասին
Արևմուտքի գործողությունների պատճառով Բելառուսի արևմտյան սահմանին իրավիճակը գնալով սրվում և պայթյունավտանգ է դառնում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:45
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է երեքշաբաթյա...
Աղբյուր` Panorama.am
09:33
Թուրքական դրոշներով հակահայկական ակցիայի մասնակիցները վանկարկում են «Փաշինյան»
Թելեգրամի ալիքներում արագորեն տարածվում է մի տեսանյութ, որտեղ Թուրքիայի, Ադրբեջանի դրոշներ բռնած բազմաթիվ մարդիկ վանկարկում են «Փաշինյան,...
Աղբյուր` Panorama.am
09:21
Ապրիլի 26-ին փոխանակման կետերում դոլարն էժանացել է, եվրոն և ռուբլին՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 26-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գյումրիում ՔՊ-ի առջև ծառացած հարցերն ու խոչընդոտները լուծելու...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզի Կիրանցի հատվածում Վրաստան տանող ճանապարհը քանի օր է՝ գյուղացիները շարունակում են...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ՔՊ-ն կհանդիպի ՍԴ դատավորի թեկնածու, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են»
«Հրապարակ» թերթը գրում է. «Շուրջ մեկ շաբաթ ընթացող բողոքի ակցիաները երեկ դուրս եկան Տավուշի սահմաններից ու տարածվեցին ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եթե Հուլիոս Կեսարի՝ «Եկա, տեսա, հաղթեցի» հանրահայտ ասույթի ոճը տեղադրենք մեր օրերի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». ԿԳՄՍ-ում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում լուծարվում է սփյուռքի բաժինը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են նախապատրաստվում։ Ըստ հավաստի...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց փողոցում ապօրինի բերման ենթարկվածներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրապետության նախագահի աշխատակազմը նախագահին սպասարկող մեքենաների համար ձեռք է բերել 216...
Աղբյուր` Panorama.am
09:01
Դավթաշենում ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց
Դավթաշենում ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց. քաղաքացիները 15 րոպեով փակեցին ճանապարհը «Սա միայն Տավուշի ռազմավարական տարածքների...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի տարբեր մարզերում ծավալված խաղաղ անհնազանդության երեկվա ակցիաներն իշխանական թիմում...
Աղբյուր` Panorama.am
08:55
Ապրիլի 26-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:44
Տավուշցիների պայքարին են միացել հասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ տեղի բնակիչների պայքարին միացել են նաև Կարին Տոնոյանը,...
Աղբյուր` Panorama.am
23:30
7-րդ օրը դերասան Արման Նավասարդյանը միացավ տավուշցիներին
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբության էջիս տեղեկանում ենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Արման...
Աղբյուր` Panorama.am
23:15
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել  հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}