Իրավունք 14:33 30/07/2019 Հայաստան

Հաղորդում հանցագործության մասին. Ֆանարջյանի բժիշկները նրա հայրիկին հրեցին դեպի մահվան փոսը

Լրագրող Մարինա Բաղդագուլյանը ֆեյսբուքյան իր էջում իրավապահների ուշադրություն է հրավիրում Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնում տեղի ունեցած դեպքերի վրա։

Նա պատմել է.

«Հայաստանում քաղցկեղի ախտորոշումը հիմնականում դատավճիռ է դառնում, եթե հիվանդը հայտնվում է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնում: Ընդհանրապես, ցանկացած հիվանդությամբ տառապող, հատկապես այս հիվանդությունն ունեցող մարդիկ դառնում են զգայուն և խոցելի: Անգամ ոչ մասնագետի համար հասկանալի է, որ նրանց հետ պետք է խոսել զգույշ, նրանց հետ պետք է վարվել խնամքով, նրանց շուրջ պետք է լինի մեծ ուշադրություն և դրական վերաբերմունք, եթե չասեմ` սեր, շատ սեր: Եվ ես հավատացնում եմ ձեզ` անգամ առողջ մարդը, հայտնվելով այս հիվանդանոցում, տեսնելով բուժանձնակազմի` հիվանդների և նրանց հարազատների նկատմամբ վերաբերմունքը, հիվանդանոցային պայմանները, մահացու կհիվանդանա:

Երկու տարի շարունակ` մորս հիվանդության ընթացքում, այս հիվանդանոցում հիվանդապահի գործից բացի զբաղված եմ եղել մաքառելով` ընդդեմ բժիշկների, ընդդեմ բուժքույրերի, ընդդեմ ադմինիստրատիվ աշխատողների անմարդկային վերաբերմունքի: Մորս մահվանից հետո ես ոչ այնքան հաճախ հիշում եմ նրա` քիմիայի բարձր չափաբաժնից այրված մարմինը, որքան բժիշկների և բուժքույրերի լկտի պահվածքը: Ի՞նչ դեղորայք են ներարկում այս հիվանդանոցում հիվանդներին, եթե անգամ դրանք չկեղծված դեղորայք են` արդյո՞ք բժիշկներն ունեն բավականաչափ մասնագիտական հմտություն ճիշտ չափաբաժինը որոշելու համար` սրանք հարցի մի կողմն են: Մյուս կողմը` ինչպե՞ս են նրանք վերաբերում հիվանդին: Եվ ես հաստատապես եմ ասում` հիվանդների վիճակը հիմնականում սրվում ու վատանում է հե'նց այդ հանգամանքով պայմանավորված:

Օրեր առաջ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական հիվանդանոցում մահացավ իմ գործընկեր Արիսի հայրիկը` Գառնիկ Վաղարշակյանը: Ողջ ընթացքում կապ եմ ունեցել Արիսի հետ: Արիսի հայտնած ամեն նորության հետ նորից անցել այն սարսափելի ճանապարհը, որ ուղիղ մեկ տարի առաջ անցա մամայիս հետ:

Եվ ուրեմն, բժիշկ Բելլա Առաքելյան` քիմիաթերապևտ, Գագիկ Համբարձումյան` թորակո-աբդոմինալ /որովայնի/ բաժանմունքի վարիչ: Այս մարդիկ բառի բուն իմաստով հրեցին Արիսի հայրիկին դեպի մահվան փոսը: Հուլիսի 4-ին` 2-րդ քիմիաթերապիայից հետո, հիվանդը վատ է զգացել: Բժիշկը Բելլա Առաքելյանը խորհուրդ է տվել տնային պայմաններում կաթիլային բուժում /սիստեմա/ ընդունել, ինչից հետո հիվանդի ինքնազգացողությունը վատթարացել է: Գնացել են հիվանդանոց, նորից կաթիլային բուժում են նշանակել և ուղարկել տուն: Երրորդ օրը հիվանդի վիճակը սրվել է: Դարձյալ գնացել են հիվանդանոց, այնտեղ Բելլա Առաքելյանը հավատացրել է` «Բան չկա, իզուր եք եկել»:

Բաժանմունքի պետ Գագիկ Համբարձումյանը բավարարվել է հիվանդին բանավոր հարցեր տալով` «Հիմա արյուն գալի՞ս է... Դե, եթե երկու օր առաջ եք արյունահոսել, ուրեմն հանգիստ կարող եք գնալ տուն»: Հարազատները պնդել են, որպեսզի հիվանդին հոսպիտալացնեն: 5 օր վճարովի պալատում պառկելուց հետո չի արվել ո'չ KT, ո'չ կոլոնոսկոպիա: Ներարկել են «Զոլադեքս» դեղամիջոցը, մինչդեռ հետագայում պարզվել է, որ հիվանդի մոտ տոկսիկացիա էր: 5 օր շարունակ հիվանդի փորը եղել է գերփքված վիճակում` անզեն աչքով էլ տեսանելի: Բժիշկը հիվանդին հորդորել է շոկոլադով սուրճ խմել, պահանջել հաց ուտել: Ի պատասխան հիվանդի` «Չեմ կարողանում, չի ստացվում» բողոքին բժիշկը միջանցքում դեմոնստրատիվ գոռում էր` «он в голодовке»` հիվանդի ծայրահեղ ծանր վիճակը կապելով «գոլոդովկայի» հետ և առաջարկել դուրս գրվել: Հուլիսի 15-ին հիվանդը, տրվելով բժիշկների` դուրս գրվելու պահանջին, փորձել է անկողնուց վեր կենալ և ընկել է: Հարազատների պահանջով հիվանդին տեղափոխել են վերակենդանացման բաժին: Այնտեղ էլ հիվանդը մահացել է:

Ըստ էության, բժիշկներն ունեցել են 5 օր, որպեսզի պատշաճ կերպով հետազոտեին հիվանդի վիճակը, հասկանային փքվածության և ցավերի պատճառը: Սակայն բժիշկների գործը եղել է հիվանդին վատ զգալու, չուտելու-չխմելու, ըստ էության, հիվանդ լինելու մեջ մեղադրելը:

Մինչդեռ մարդիկ վճարել էին հիվանդասենյակի համար: Մարդիկ վճարել էին մինչ այդ և դրանից հետո ստացած դեղորայքի համար: Իրականում, բուժանձնակազմի բուն և միակ նպատակը հիվանդի մահը իրենց անունից ու հիվանդանոցից հեռու գրանցված տեսնելու հեռանկարն է եղել:

Սա ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է: Ընդ որում` հերթականը: Եվ ես` որպես ՀՀ քաղաքացի, պահանջում եմ, որպեսզի այս հիվանդանոցում անցկացվի «վեյթինք»` սկսած ֆինանսական հարցերից, վերջացրած մասնագետների որակական ուսումնասիրությամբ: Այսպիսով, ես և իմ ընկեր Արիսը չենք վերադարձնելու այդ հիվանդանցի սպանդի մեքենայի զոհը դարձած մեր ծնողներին, բայց կարող ենք կանխել ուրիշների մահը:

ՀԳ. Այս հիվանդանոցի մասին տվյալների հրապարակայնացումը` շարունակելի: Կլինեն նոր դեպքեր, նոր անուններ, նոր մանրամասներ»։

Գրառման ներքո մի քանի օգտատերեր էլ ներկայացրել են նույն կենտրոնում իրենց հարազատների հետ կատարվածը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}