Տնտեսություն 13:32 05/08/2019 Հայաստան

Խաղողի այգիները կորցնում ենք. մասնագետները ահազանգում են

Մասնագետներն ահազանգում են՝ Հայաստանում խաղողագործության ոլորտի վիճակը կատաստրոֆիկ է։

Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ըստ կանխատեսումների, թե գինու, թե կոնյակի արտադրության համար օգտագործվող խաղողի ծավալները  նախորդ տարվա համեմատ զգալի կնվազեն։  Միայն կոնյակի  համար օգտագործվող խաղողի ծավալը պակաս կլինի շուրջ 20 տոկոսով։

Բերքի նվազումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով։ Առաջինը, ըստ Ավագ Հարությունյանի, եղանակային պայմաններ են՝ վաղ գարնանային ցրտահարությունները, կարկուտը, երկրորդը՝ խաղողի թշնամի ֆիլոքսերան։

«Հայաստանում խաղողագործությանը լուրջ սպառնալիք է հանդիսանում խաղողի ֆիլոքսերան, որը վերջին տարիներին զգալի խնդիրներ է առաջացնում խաղողագործների համար: Ֆիլոքսերան զարգանում է, բայց դրա դեմ պայքարելու համար պետությունը հստակ քաղաքականություն չունի։ Դա գալիս է նախորդ կառավարություններից, իսկ այս կառավարությունն էլ այդ անորոշությունը ժառանգեց նախորդներից»,- ասաց գինեգործը։

Նրա խոսքով՝  խաղողի նոր այգիներ հիմնվում են, բայց ոչ ինտենսիվ, քանի որ մարդիկ չգիտեն՝ ներդրումներ անեն, թե՞ ոչ։ Պատճառն, ըստ Ավագ Հարությունյանի, և հիվանդությունն է, և սպասողական վիճակը։

«Փոքր այգիներ հիմնվում են, ըստ իմ հաշվարկների, 500 հա-ից ավելի այգի արդեն հիմնվել է, իսկ խոշոր ներդրումներ չեն արվում, քանի որ երկրում դեռևս սպասողական վիճակ է։ Բացի այդ, ֆիլոքսերայի դեմ պայքար չկա։ Լուծում կա՝ այգիները քանդեն և նորերը հիմնեն, բայց գյուղացիները դրա հնարավորությունը չունեն»,- ասաց Գինու ազգային կենտրոնի նախագահը։

Ավագ Հարությունյանը կարծում է, որ եթե այս տեմպերը շարունակվեն, հիվանդության դեմ որևէ քայլ չձեռնարկվի, ապա 7-8 տարի հետո գյուղացիները կկորցնեն իրենց այգիները։ Նա միաժամանակ նշեց, որ գինու խաղողի խնդիր կա, իսկ 2-3 տարի հետո գինեգործներն ավելի լուրջ խնդիրների առաջ կկանգնեն։

«Հայաստանի խաղողագործների միություն» հասարակական կազմակերպության  նախագահ Արտակ Սարգսյանը ևս փաստում է՝ այս տարի խաղողի սպասվող բերքը նվազ կլինի։

Նա միաժամանակ նշեց, որ  խաղողի բերքի նվազումը չի հանգեցնի մթերման գների ավելացման, քանի որ վերամշակողմերն ասում են՝ իրենք արդեն բարձր գնով են գնում։

«Նախկին իշխանությունների ժամանակ ասում էին՝ օլիգարխիան թույլ չի տալիս գինը բարձրացնել, իշխանափոխությունից հետո էլ խոսում էին, որ եթե մրցակցություն լինի խաղողը կմթերեն 230-280 դրամով, բայց, ցավոք սրտի, նման գնով խաղողի մթերման մասին խոսք չկա։  Գարնանը պետական մակարդակով  հայտարարվեց, թե գործարանները խաղողը մթերելու են 150 դրամով, բայց դա նորություն չէր, քանի որ դեռ սրանից 4 տարի առաջ խաղողը գնում էին նույնքան գումարով»,- նշեց Արտակ Սարգսյանը՝ հավելելով, որ նախորդ տարի կոնյակի համար մթերվող խաղողի գինը կազմել է 130-150 դրամ, իսկ գինու հումքի համար խաղողի գինը եղել է ավելի բարձր։

Ինչ վերաբերում է ֆիլոքսերային, ՀԿ նախագահն ասաց, որ տարիներ առաջ պետությունը փորձեց մեղմել խաղողագործի վիճակը, պայքարի միջոցառումներ ձեռնարկեց, բայց  այդ ծրագիրը չշարունակվեց, իսկ ֆիլոքսերան տարածվում է խաղողի այգիներում։

«Պետական քաղաքականություն չի մշակվում, ոչինչ չի արվում։ Գյուղացիները լուրջ խնդիրների առաջ են կանգնել»,- ընդգծեց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:06
Փաստաբան. Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը դրսևորվել է հայհոյանք հնչեցնելուն ի պատասխան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, արձագանքելով Լևոն Քոչարյանի օգնականի կողմից «Սվիկիկ»-ի լրագրողին բռնության ենթարկելու բողոքի հիման վրա Ա....
Աղբյուր` Panorama.am
12:36
Ի՞նչ է կատարվում Կիրանցում այս պահին
Ներկայացնում է Անի Գևորգյանը։
Աղբյուր` Panorama.am
12:18
Գեղամյան. Ադրբեջանի ու Թուրքիայի համար Հաայաստանը գրավելու միակ իրական երաշխիքը Հայաստանի ներկայիս իշխանության պահպանումն է
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Շաբաթնօրյա քաղաքական պարզ իրողություններ, որոնք բանալի են՝ հասկանալու և գործելու։...
Աղբյուր` Panorama.am
12:12
Առատ անձրևի հետևանքով ջուրը լցվել է տներ, գրասենյակներ
Մայիսի 3-ի ժամը 23:45-ից մայիսի 4-ի ժամը 07։00-ն ընկած ժամանակահատվածում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
12:06
Ողբերգական դեպք Գյումրիում. Այրված տնից դիեր են հանել
Այսօր առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրիում։ Մայիսի 4-ին, ժամը 08:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային...
Աղբյուր` Panorama.am
11:55
Վարդան Ոսկանյան. Սա նույնն է, թե գարաշահոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Վերջին շրջանում «խոսույթ» կա այն մասին, թե, իբր, առաջնորդությունը Հայաստանը առկա...
Աղբյուր` Panorama.am
11:41
Տեխասցի կոնգրեսականն ու կինը մեղադրվում են ադրբեջանական նավթագազային ընկերությունից մի քանի հարյուր հազար դոլար կաշառք ստանալու մեջ
Տեխասցի հանրապետական կոնգերսական 68-ամյա Էնրիկե Ռոբերտոն Կուելարին և նրա կինը՝ 67-ամյա Իմելդա Կուելարին մեղադրվում են Ադրբեջանից փողեր ստանալու...
Աղբյուր` Panorama.am
11:06
«Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով
«Ուրարտու» - «Շիրակ» հանդիպմանը  «Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել ակումբի նախկին...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և բարձրաձայնում իր...
Աղբյուր` Panorama.am
10:25
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Eurowings ավիաընկերությունը ս.թ. մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ...
Աղբյուր` Panorama.am
10:21
Տեղումները կշարունակվեն, հնարավոր է կարկուտ
Մայիսի  4-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 4-ին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում...
Աղբյուր` Panorama.am
10:11
Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. CIVILNET
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է Հանրային հեռուսաընկերության «Լուրեր»-ի՝ ապրիլի 19-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
09:51
Իշխան Գևորգյան. Ու ասեք որ դուք այս ամենի հետ հաշտ չեք
Կառավարության դիմաց երեք օր նստացույց հայտարարած Խաչիկ Գևորգյանը գրում է «յսօր 18:00-ին ավարտվում է իմ 72 ժամյա նստացույցը: Ի թիվս...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Հրապարակ»․ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Հրապարակ»-ը գրում է. «Կիրանցիների անվտանգության վրա թքած ունեցող եւ  ադրբեջանցիներից պաշտպանվելու համար սահմանին ծառ...
Աղբյուր` Panorama.am
09:40
ՊՆ. Տավուշում ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ չի բացել
ՊՆ-ն տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Սոցիալական ցանցերի անհայտ ծագման որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
«Փաստ» օրաթերթը գրում է. Խորհրդարանը երեկ քննարկում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը և զեկույցը: Մի կողմ...
Աղբյուր` Panorama.am
09:22
Նոր Արեշում գետի հենապատը փլուզվել է, ջուրը լցվել է հարակից տներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն անցած կեսգիշերին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 50-րդ փողոցի շենքերից մեկի մոտակայքում գետի ջրի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Աշտարակում փոսի մեջ դի են գտել
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 4-ին, ժամը 06:03-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
09:12
Աննա Վարդապետյանի խոսքի արձագանքներից. Մարդու աչքին թքելը հանցակազմ է՝ կախված թքատիրոջ քաղաքական պատկանելիությունից, ժայթքած թքի ծավալից
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը, արձագանքելով գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Աննա Վարդապետյանի՝ երեկ ԱԺ-ում հնչեցրած հայտարարություններին,...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ»․ Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Հրապարակ»-ը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը որոշ ժամանակով հրաժարվել է գործուղումներից, ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
09:00
Մեկնարկել է GARoon սննդի 5-րդ փառատոնը
Մայիսի 1-ից հունիսի 1-ը Հայաստանում տեղի կունենա GARoon սննդի 5-րդ փառատոնը: Այս տարի կազմակերպիչները պատրաստել են իսկական ԳԱՌՆավալ։ ...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ ջանք չեն խնայել՝ ցույց տալու, որ շատ ոգևորված են Ակադեմիական քաղաքի գաղափարով
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, երեկ ՔՊ-ն հերթական նախաձեռնող խմբի նիստն է արել՝ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հիրավի, անհավանական կենսագրություններ են ունենում ՔՊ-ական «անկենսագրություն»...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք». Պետական համակարգ մուտքը զույգերով
Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գործավարից մինչև նախարար գրեթե բոլոր ՔՊ-ականները «գերդաստաններով» պետական համակարգում...
Աղբյուր` Panorama.am
08:35
Երեկվա անձրևից հետո Երևանի փողոցները վերածվել են գետերի, մեքենաները շարժվել չեն կարողացել
Երեկ երեկոյան տեղացած անձրևից հետո Երևանի կենտրոնական փողոցները վերածվել են գետերի։ Դրանք լցվել են նույնիսկ շենքերի մուտքեր։...
Աղբյուր` Panorama.am
23:22
Հանրությանը հայտնի անձանց բարեկամների մասնակցությամբ կրակոցներ Ամերիկյան համալսարանի մոտ
Մայիսի 3-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոց է հնչել Երևանում։ Ժամը 13։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
22:36
Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը կալանավորված են
Antifake.am-ը գրել է․ «1994թ. սկսած յուրաքանչյուր տարվա մայիսի 3-ին նշվում է Մամուլի ազատության միջազգային օրը (World Press Freedom...
Աղբյուր` Panorama.am
22:23
Թող մեր երեխաները վերջին զոհերը լինեն, բայց սրանից առաջ էլ 15 զինվորի վառեցին ու ոչ մեկ պատասխան չի տալիս. «Ուրալ»-ի վթարից զոհվածի մայր
«Ազոլյանները 3 շաբաթ է՝ ուշքի չեն գալիս տան միակ տղայի՝ Ժոզեֆի մահվան լուրից։ Տան անկյունում միակ որդուց մնացած հուշերի անկյունն է։ Կորստի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների բացման իր փորձը. Դեսպան
Լիտվայի Հանրապետությունն ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ կոմունիկացիաների բացման համատեքստում բազմիցս կիսվել է իր փորձով, որն ունի Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:45
Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք.Էրիկ Ալեքսանյան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է, որ Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Դավիթ Լևոնյանը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
12:47 03/05/2024

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}