Էդգար Խուրշուդյանն ազատվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն՝ Էդգար Խուրշուդյանն ազատվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝
Էդգար Խուրշուդյանին ազատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Խուրշուդյանը հրավիրած ասուլիսի ժամանակ անդրադարձել էր իր պաշտոնանակության և առողջապահության նախարարի հետ ունեցած տարաձայնությունների մասին լուրերին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ