Էրդողանը բարեմաղթանքներ է հղել հայ համայնքին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է Թուրքիայի ասորի համայնքի սուրբ Եփրատ եկեղեցու հիմնակեքի արարողությանը։
Պոլսո Հայոց Պատրիարքարանից հայտնում են, որ միջոցառմանը հրավիրված են եղել նաև Պոլսո պատրիարքական փոխանորդ, եպիսկոպոս տեր Սահակ Մաշալյանը, ինչպես նաև Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։
Էրդողանը Պոլսո պատրիարքական փոխանորդ, եպիսկոպոս տեր Սահակ Մաշալյանի հետ զրույցում բարեմաղթանքներ է հղել հայ համայնքին։
Անդրադառնալով պատրիարքի ընտրություններին՝ նա նշել է, որ ցանկանում է, Պատրիարքի աթոռը շուտով զբաղված տեսնի։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ