Եգիպտոսում հայ պորտապարուհուն սպառնում են կամ արտաքսել, կամ ազատազրկել
Եգիպտոսում հայ պորտապարուհի Սոֆինար Գրիգորյանը մեղադրվում է «գայթակղության դրդելու» համար այն բանից հետո, երբ բեմ հրավիրված բիկինիով կնոջ հետ պարի տեսանյութը հրապարակել է համացանցում։ Պարուհուն, ով առավել հայտնի է Սաֆինազ անունով, սպառնում է կամ արտաքսում, կամ երեք տարվա ազատազրկում։
Ինչպես գրում է Daily mail-ը քննության ընթացքում Սոֆինարը չի կարող ելույթ ունենալ Եգիպտոսում։
Տեսանյութն արվել է Եգիպտոսի հյուսիսային ափի հանգստավայրերից մեկում, ներկայացման ժամանակ Սոֆինարը խնդրել է կնոջը բեմ բարձրանալ ու պարել իր հետ։ Տեսանյութը բարկացրել է շատ եգիպտացիների, նրանք այն անընդունելի են համարել։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց