Լրագրողի նկատմամբ կատարված ներքին դիտման թույլտվության փաստաթղթային հիմքերը դատական գործում բացակայում են. փաստաբան
Օգոստոսի 8-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում (նախագահությամբ Ռ.Բարսեղյանի) կայացավ Գայանե Մանուկյանի նկատմամբ «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու թույլտվություն ստանալու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության հերթական նիստը:
«Ղազարյան և ընկերներ» փաստաբանական գրասենյակի փոխանցմամբ՝ Գայանե Մանուկյանի պաշտպան Տիգրան Ղազարյանը հայտնել է, որ դատական նիստի ընթացքում պարզ է դարձել, որ դատական գործի նյութերում իսպառ բացակայում են «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու թույլտվություն տալու մասին միջնորդության փաստաթղթային հիմքերը: Արդյունքում դատական նիստը հերթական անգամ հետաձգվել է՝ պարզելու, թե ի վերջո ինչ փաստաթղթերի հիման վրա է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը տվել թույլտվություն:
Դատական նիստը հետաձգվել է օգոստոսի 9-ին ժամը 13:30-ին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ