Փաշինյանը շնորհավորել է Սինգապուրի վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սիեն Լունին Անկախության օրվա կապակցությամբ։
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սինգապուրի բարեկամ ժողովրդին Սինգապուրի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակ¬ցու¬թյամբ: Մաղթում եմ, որ բարեկեցությունը, բարգավաճումն ու խաղաղությունը մշտա¬պես ուղեկից լինեն ձեր բացառիկ երկրին և տաղանդաշատ ժողովրդին:
Գոհունակությամբ եմ նշում մեր միասնական մտադրությունը՝ առաջ շարժվելու ավելի խոր համագործակցության և բարեկամության ուղիով և արդյունավետորեն իրացնելու առկա ներուժը: Մեր պատմական կապերը, նմանություններն ու փոխադարձ համակրանքն ամուր հենք են երկկողմ բազմաշերտ համագործակցության ընդլայնման համար»,- ասված է կառավարության ներկայացրած շնորհավորական ուղերձում։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին