Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպումը հետաձգվել է
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Հասան Ռոհանիի մասնակցությամբ գագաթնաժողովը հետաձգվել է։ Այս մասին գրում է Gazeta-ն։
Պեսկովը նշել է, որ հանդիպման տեղափոխումը «տեխնիկական պատճառներն» են եղել:
«Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների գագաթնաժողովը, որը նախատեսվում էր անցկացնել այս շաբաթ, տեխնիկական պատճառներով հետաձգվում է ավելի ուշ ժամկետներ», - ասել է Պեսկովը:
Հանդիպումը, ինչպես ավելի վաղ էր հայտարարվել, պետք է տեղի ունենար Սոչիում։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին