Ռուսաստանցիների 15 տոկոսը Ղարաբաղյան հակամարտությունը համարում է 1989թ․-ի կարևոր իրադարձություններից մեկը․ Լևադա կենտրոն
Ռուսաստանցիների կեսից ավելին (56%) 1989թ-ի ամենակարևոր իրադարձությունն են համարում Աֆղանստանից սովետական զորքերի դուրսբերման ավարտը։ Երկրորդ ամենակարևոր իրադարձությունը, ըստ հարցումների, Բեռլինի պատի անկումն էր, Գերմանիայի և ԳԴՀ-ի միջև սահմանի բացումը (24%), երրորդը՝ հանքափորների գործադուլները (19%): Այս մասին են վկայում Լևադա կենտրոնի հարցման արդյունքները:
Բացի այդ, ինչպես ցույց են տրվել հարցումները, ռուսների 15 տոկոսը 1989թ․-ի կարևոր իրադարձություն են համարում Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը։
11 տոկոսը կարևոր իրադարձություն է համարում ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի և Ամերիկայի նախագահ Ջորջ Բուշի առաջին հանդիպումը։
Ինչպես գրում է Ria-ն, հետազոտությունն իրականացվել է 2019 թվականի հուլիսի 18-ից 24-ը Ռուսաստանի 137 բնակավայրերում 18 տարեկանից բարձր 1,605 մարդկանց շրջանակներում՝ անհատական հարցազրույցների եղանակով։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան