Գերմանիայում պայթեցրել են ատոմակայանի հովացման աշտարակը
Գերմանիայում քանդել են Մյուլհայմ Քերլիհ ատոմային էլեկտրակայանի հովացման աշտարակը։ Այդ կադրերը հայտնվել են համացանցում, գրում է Իզվեստիա.ռու-ն։
Կադրերից երևում է, թե ինչպես է 80 մետրանոց աշտարակը բառացիորեն վայրկյանների ընթացքում քանդվում։ Միևնույն ժամանակ աշտարակի ստորին հատվածը մնացել է անվնաս։
Մասնագետները պայթյունի միջոցով աշտարակի քանդումը համարել են բավականին ռիսկային, քանի որ այն շատ մոտ էր ռեակտորին:
Մյուլհայմ Քերլիհ ատոմակայանը կառուցվել է 1986 թվականին, սակայն երկու տարի հետո այն անջատել էին՝ կառուցապատման ժամանակ թույլ տված սխալների պատճառով ։ 1998 թ-ին դատարանն արգելել է կայանը շահագործել, սակայն ապամոնտաժումը իրականացավ միայն 21 տարի անց։
В Германии сегодня провели контролируемый взрыв башни АЭС. Высота этой охладительной башни составляла около 80 метров pic.twitter.com/O5iaIAAA4a
— DW на русском (@dw_russian) 9 августа 2019 г.
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ