Տղան ծնողների կողմից ծննդյան նվեր BMW-ն գցել է գետը, քանի որ Jaguar էր ուզում
Հնդկաստանի հյուսիսային Հարյանա քաղաքից միայն Աքաշ անունով հայտնի երիտասարդը մոր և հայրիկի կողմից ծննդյան նվեր ստացած ամբողջությամբ BMW M3 մակնիշի ավտոմեքենան գետն է գցել, քանի որ զայրացած է եղել, որ իրեն չեն նվիրել ցանկալի Jaguar-ը։ Սակայն այնուհետ միացել է մյուս մարդկանց, որոնք փորձել են փրկել մեքենան ջրի տակ անցնելուց։
Ինչպես գրում է Daily Maily-ը, Հնդկաստանում այս մոդելի BMW-ն արժե շուրջ 3,5 միլիոն ռուփի (49,000 դոլար), մինչդեռ Jaguars-ն ավելի թանկ է և արժե մոտ հինգ միլիոն ռուփի (70,000 դոլար):
Ակաշը, ենթադրվում է, որ տեղի կալվածատիրոջ որդին է։ Լրատվամիջոցները հայտնում են, որ ոստիկանությունը հետաքննում է դեպքը:
Ոստիկանության պաշտոնյան ասել է, որ երիտասարդն ինքն է նկարահանել տեսանյութը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ