Ամերիկացի գործարարը պնդում է՝ Պորոշենկոն առնվազն 8 միլիարդ դոլար է հանել Ուկրաինայից
Որպես պետության ղեկավար, Ուկրաինայի հինգերորդ նախագահ Պետրո Պորոշենկոն երկրից դուրս է բերել առնվազն 8 միլիարդ դոլար: Այս մասին, ինչպես գրում է Tass-ը, ասել է ուկրաինական ծագմամբ ամերիկացի միլիարդատեր Սեմ Կիսլինը:
Նշվում է, որ Պորոշենկոն նախագահության օրոք առնվազն 8 միլիարդ դոլար է հանել Ուկրաինայից։ Միայն գործարարին հայտնի փաստերի համաձայն, «Центрэнерго» պետական ընկերության միջոցով հանվել է 700 միլիոն դոլարից մինչև 800 միլիոն դոլար։
Գործարարը հայտնել է, որ ԱՄՆ-ում բացվել են մի քանի քրեական գործեր, որոնցից մեկը վերաբերում է Արժույթի միջազգային հիմնադրամից Կիևին տրվալ տրանշի միջոցների հնարավոր դուրսբերմանը՝ 1 միլիարդ դոլար արժողությամբ:
«Հիմքեր կան հավատալու, որ այս ամբողջ գումարը ծախսվել է այլ նպատակների համար, դրանք հանվել են առևտրային բանկերին վերաֆինանսավորելու տեսքով, այնուհետև նրանք մտել են իրենց գրպանները: Այս ամենը արվել է Պորոշենկոյի պատվերով», - ասել է Կիսլինը: