Գերմանիան միգրանտներին կզրկի փախստականի կարգավիճակից՝ Սիրիա ճանապարհորդելու համար
Գերմանիայում, հնարավոր է, որ արձակուրդում իրենց հայրենիք այցելող սիրիացի քաղաքացիները զրկվեն փախստականի կարգավիճակից։ Այս մասին, ինչպես գրում է Regnum-ը, ասել է Գերմանիայի արտգործնախարար Հորսթ Զեհոֆերը:
Ըստ նրա, եթե Սիրիայի քաղաքացին պարբերաբար գնում է իր հայրենիք, ապա նրան դժվար թե հետապնդեն այնտեղ: Այս դեպքում, ինչպես պնդում է նախարարը, անհրաժեշտ է հետ վերցնել իր փախստականի կարգավիճակը:
Գերմանական միգրացիոն ծառայություններն էլ իրենց հերթին կվերանայեն հայրենիք այցելող յուրաքանչյուր օտարերկրացու կարգավիճակը, հավելել է Զեհոֆերը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ