Մուսալեռում հոսանքահարումից 23-ամյա երիտասարդ է մահացել
Այսօր՝ ժամը 06:40-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի տներից մեկի տանիքում երեխա է հոսանքահարվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Մերուժան Սարգսյան փողոցի տներից մեկի տանիքից իջեցրել և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Պետրոս Մ.-ի (ծնված 1996 թ.) դին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին