Մահացել է միլիարդատեր, «դանիական IKEA»-ի հիմնադիր Լարս Լարսենը
72 տարեկանում մահացել է JYSK խանութների միջազգային ցանցի հիմնադիր, Դանիայի ամենահարուստ բնակիչներից մեկը ՝ Լարս Լարսենը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
«Դանիական IKEA»-ի հիմնադիր Լարսենը մահացել է օգոստոսի 19-ին Դանիայի Սիլկեբորգ քաղաքում գտնվող իր սեփական տանը։
Երկու ամիս առաջ միլիարդատիրոջ մոտ ախտորոշվել էր լյարդի քաղցկեղ, որի պատճառով գործարարը ստիպված է եղել լքել ընկերության խորհրդի նախագահի պաշտոնը: Որպես իրավահաջորդ, այդ պաշտոնում նա նշանակել է իր որդուն ՝ 47-ամյա Յակոբ Բրունսբորգին։
«Մենք բոլորս նրան կկարոտենք, և մեր մեծ կորուստը սգալով հանդերձ՝ կշարունակենք բոլոր ջանքերը ներդնել, որ շարունակենք նրա ամբողջ կյանքի գործը»,- այս մասին նշված է Յակոբ Բրունսբորգի ուղերձում։
Forbes-ի տվյալներով, 2019 թ-ին Լարս Լարսենի կարողությունը հասնում է 4,4 մլրդ դոլարի՝ վարկանիշային աղյուսակում զբաղեցնելով 424-րդ տեղը։
JYSK-ը խանութների ցանցի առաջին խանութը բացվել է 1979 թ.-ին Դանիական Օրհուս քաղաքում: Լարսենը ի սկզբանե մեծ նպատակներ և հույսեր էր կապում ցանցի հետ, սակայն այն, որ բիզնեսն այդքան արագ կաճի և կդառնա այդքան շահութաբեր, նա, թերևս, չէր սպասում: 1984 թ.-ին բացվեց առաջին JYSK-ը, որը գտնվում էր Դանիայի սահմաններից դուրս՝ հարևան Գերմանիայում: Այսօր JYSK խումբն ունի ավելի քան 2050 խանութներ աշխարհի 35 երկրներում, որոնց թվում են Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Ուկրաինան, Իտալիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Հայաստանը և այլ երկրներ: Ցանցի տարեկան շրջանառությունը կազմում է մոտավորապես 2.6 մլրդ եվրո:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ