Քիանու Ռիվզը և Քերի-Էնն Մոսը կնկարահանվեն «Մատրիցա» ֆիլմի չորրորդ մասում
Ամերիկացի դերասաններ Քիանու Ռիվզը և Քերի-Էնն Մոսը «Մատրիցա» գիտաֆանտաստիկ կինոսագայի չորրորդ մասում գլխավոր դերերը կկատարեն: «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին «Ուորեն Բրազերս» ստուդիայի տնօրենների խորհրդի նախագահ Թոբի Էմերիխը։
Նրա խոսքով՝ որպես կինոսագայի նոր մասի ռեժիսոր հանդես կգա Լանա (սեռը փոխելուց առաջ՝ Լարի) Վաչովսկին: Նա նաև մասնակցել է ֆիլմաշարի շարունակման համար սցենար գրելուն, նրա հետ միասին դրա վրա աշխատել են սցենարիստներ Ալեքսանդր Հեմոնը և Դևիդ Միտչելը:
«Ուրախալին այն է, որ կվերադարձնենք «Մատրիցան» Լանայի հետ միասին,- ասել է Էմերիխը:
Հանդեսի տվյալներով՝ նոր ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն հաջորդ տարվա սկզբին:
Ռեժիսորներ Էնդի և Լարի Վաչովսկիների «Մատրիցա» գիտաֆանտաստիկ եռերգության առաջին մասը վարձույթ Է դուրս եկել 1999 թվականին: Ժապավենն արժանացել Է չորս «Օսկար» մրցանակի։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ