Սաուդյան Արաբիայում զգուշացրել են՝ չայցելել Թուրքիա
Սաուդյան Արաբիայում հրատարակվող, իշխանամետ «Okaz» թերթը նյութ է հրապարակել, որտեղ զբոսաշրջիկներին զգուշացրել է չայցելել Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է «Էրմենիհաբեր»-ը:
Ընդ որում արաբերեն լրատվանյութի վերնագիրը եղել է թուրքերեն: «Թուրքիան վտանգավոր է» վերտառությամբ լուրը, ըստ թուրքական աղբյուրների, եղել է արքայազն Սելմանի հրահանգով: Վերջինս մեղսակից է եղել Ստամբուլում սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոկջիի սպանությանը:
Նշվում է, որ սաուդական ԶԼՄ-ները զգուշացրել են չայցելել Թուրքիա, քանի որ այնտեղ կարող է վտանգավոր լինել զբոսաշրջիկների համար:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ