Ներքին Խնձորեսկը ճոճվող կամուրջ այցելող զբոսաշրջիկներին ցանկանում է գրավել նաև էկոմթերքով
Ներքին Խնձորեսկը ճոճվող կամուրջ այցելող հազարավոր զբոսաշրջիկներին կարող է գրավել նաև էկոմթերքով: Գյուղի չրանոցի շենքը գտնվում է քարուքանդ ու լքված վիճակում: Այժմ այն վերականգնվում է: Այս մասին հայտնում է Գորիսի քաղաքապետարանը՝ իր ֆեյսբուքյան էջում։
Նշվում է, որ ծրագրի նպատակն է՝ վերականգնել չրանոցը, որի շնորհիվ բնակիչները կարող են տարատեսակ չրեր պատրաստել, կազմակերպել չրերի, թեյի համտես-վաճառք:
Էկոմթերքի վաճառքից կբարելավի նաև ընտանիքների տնտեսական վիճակը: Չրանոցի շենքը համայնքային է և բնակավայրի բնակիչներն են այն շահագործելու:
Նախաձեռնությունն իրականացվում է «ԵՄ-ն զբոսաշրջության զարգացման համար. Արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակներում՝ Գորիսի համայնքապետարանի, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի, Ներիքն Խնձորեսկի նախաձեռնող խմբի. «Գորիսի զարգացման կենտրոն» ՀԿ-ի համատեղ համագործակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին