Ֆերնանդո Տորեսը կարիերայի վերջին հանդիպումը կանցկացնի
Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Ճապոնիայի «Սագան Տոսու» ակումբի խաղացող Ֆերնանդո Տորեսն անցկացնում է կարիերայի վերջին հանդիպումը:
Regnum-ի փոխանցմամբ՝ Ճապոնիայի առաջնությունում ընթացող խաղում Տորեսի «Սագան Տոսու» թիմի հակառակորդը «Վիսել Կոբե»-ն է լինելու։
Հիշեցնենք, որ 35-ամյա ֆուտբոլիստը «Սագան Տոսու»-ում խաղում է 2018 թվականի ամռանից։ Ճապոնական ակումբում նա 35 հանդիպում է անցկացրել, որի ընթացքում յոթ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ