ԱՄԷ-ում կինն ուզում է բաժանվել ամուսնուց՝ երբեք չվիճելու պատճառով
Միացյալ Արաբական Էմիրություններում կինը ցանկանում է բաժանվել ամուսնուց՝ վերջինիս մեծ սիրո ու հոգատարության պատճառով։ news-r.ru-ն գրում է, որ կինը որոշել է բաժանվել, քանի որ կարծում է այդ սերը «խեղդող» է։
Կինը որոշել է դատական հայց ներկայացրել Ալ Ֆուջեյրայի էմիրության Շարիաթի դատարանում ՝ բացատրելով, թե որքան դժվար է իր համար ամուսնությունը:
«Նա երբեք չի բղավել ինձ վրա, ոչ մի հարցում չի մերժել»,- ասել է կինը՝ ամուսնու թերությունները ներկայացնելիս։
Նշվում է, որ ամուսինները մեկ տարի է, ինչ ամուսնացած են, և այդ ողջ ընթացքում նա ոչ մի անգամ չի կարողացել վիճել ամուսնու հետ։ Կնոջ խոսքով՝ դա ամենից շատն է իրեն նյարդայնացնում։
«Ինձ պետք են բանավեճեր, նույնիսկ վեճեր և ոչ թե հարմարավետ կյանք ՝ հնազանդության մեջ: Ես ուզում եմ գոնե մեկ անգամ վիճել, բայց դա հնարավոր չէ իմ ռոմանտիկ ամուսնու հետ: Նա ինձ միշտ ներում էր և նվերներ տալիս», - բացատրել է կինը ՝ դատարանում ամուսնալուծության վերաբերյալ դատական հայց ներկայացնելի։
Դատարանը նրանց ժամանակ է տվել՝ հաշտվելու հնարավորության համար։