Արճիսում խմելու ջրի խնդիրը օրհասական է, գյուղացիները փակել են ճանապարհը
«Ռեստարտ» նախաձեռնության անդամ Գարիկ Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ փակվել է Ալավերդի-Բագրատաշեն մայրուղու Արճիս գյուղի հատվածը։
Այս կերպ, ըստ նրա, գյուղացիները փորձում են լսելի դարձնել գյուղի` խմելու ջրի օրհասական խնդիրը։
«Հրավիրում եմ պատկան մարմինների, լրատվականների ուշադրությունը»,- գրել է Միսկարյանը՝ գրառման կից հրապարակել նաև լուսանկարներ։
Ավելի ուշ, նա գրել է գյուղացիները հստակ ձևակերպել են պահանջները`
1. Կառավարության առաջիկա նիստին հաստատել գյուղի ջրամատակարարման ծրագիրը։
2.Հնարավորության դեպքում մինչև ծրագրի իրականացումը ապահովել ժամանակավոր լուծում, կենսական նշանակություն ունեցող խնդիրը հաղթահարելու համար։
Լուսանկարները՝ Գարիկ Միսկարյանի ֆեյսբուքյան էջից։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ