Քաղաքական 15:02 26/08/2019 Աշխարհում

Արդյո՞ք Թրամփն ունի հայկական ձայների կարիքը

ԱՄՆ-ում յուրաքանչյուր ընտրություն զուգորդվում է ԱՄՆ քարտեզի կապույտ և կարմիր գունավորմամբ։ Քարտեզի նման գունավորումը նոր երևույթ չէ, սակայն նախկինում գույների կիրառումը հստակ չէր, և դրանք իրենց ներկայիս կարևորությունն ու լայն կիրառումը ստացել են առավելապես 2000թ. նախագահական ընտրություններից հետո։ Ներկայումս, կարմիր նահանգներն ասոցացվում են Հանրապետականների, իսկ կապույտ նահանգները՝ Դեմոկրատների հետ։

Այնուամենայնիվ, կան նահանգներ, որոնք կայուն չեն իրենց ընտրության մեջ և մի ընտրության ժամանակ կարող են քվեարկել Հանրապետակաների օգտին, իսկ հաջորդին՝ Դեմոկրատների (փոփոխական նահանգներ, Swing states): Ավանդաբար, կապույտ նահանգների թվում են Կալիֆորնիան, Քանեքթիքութը, Հավային, Իլինոյսը, Մասաչուսեթսը, Նյու Ջերսին, Նյու Յորքը և այլն։ Կարմիր նահանգների թվում են Ալաբաման, Տեխասը, Ջորջիան, Մոնտանան, Արիզոնան և այլն։ Փոփոխական նահանգներների շարքում են Կոլորադոն, Ֆլորիդան, Այովան, Միչիգանը, Մինեսոտան, Օհայոն, Նևադան, Նյու Հեմփշիրը և այլն։

Որպեսզի հասկանանք, թե արդյո՞ք նախագահական ընտրությունների ժամանակ թեկնածուներին անհրաժեշտ են հայկական ձայները, պետք է հասկանանք թե հիմնականում որտեղ է գտնվում ԱՄՆ-ում բնակվող հայակական համայնքը այս կապույտ-կարմիր նահանգների բաժանման մեջ։ Տարբեր աղբյուրներ տարբեր թվերով են ներկայացնում ԱՄՆ-ում հայկական բնակչության թիվը։ ԱՄՆ Մարդահամարի Բյուրոյի (Census Bureau) 2017թ. Ամերիկայի համայնքային հարցման (American Community Survey) մեկ տարվա հաշվարկների համաձայն (ամենամյա հարցումն իրականացվում է ընտրված 3,5 միլիոն հասցեներում)՝ ԱՄՆ-ում հայ բնակչության թիվը կազմում է 485.970(+/- 18.396): Այնուամենայնիվ, մի շարք հայկական աղբյուրներ պնդում են, որ այնտեղ հայ բնակչության թիվը 1,2 միլիոն է՝ ընդհուպ հասնելով մինչև 2 միլիոնի։

Ամերիկայի համայնքային հարցման մեջ հայ բնակչության նման քիչ քանակի ներկայացման ամենահավանական տարբերակն այն է, որ ԱՄՆ-ում առավել համընդգրկուն տաս տարին մեկ իրականացվող մարդահամարի հարցումները իրենց մեջ չեն ներառում որոշ էթնիկ խմբերի անվանումներ որպես կատեգորիա, այդ թվում «Հայերի»։ Թեև նախատեսվում էր սպասվելիք մարդահամարում ընդգրկել «մերձավորարևելյան և հյուսիսաֆրիկյան» կատեգորիան, որը հնարավորություն կտար ընտրել «Հայ» տարբերակը որպես ազգություն և առավել համապարփակ և հավաստի ժողովրդագրական վիճակագրություն կազմել, այնուամենայնիվ Մարդահամարի Բյուրոն 2018թ․ հունվարին հայտարարեց, որ նրանք կշարունակեն մարդահամար իրականացնել այն նույն հարցաթերթիկների ձևաչափով, որով առաջնորդվել են 2010թ․ մարդահամարի ժամանակ՝ բացառելով առավել մանրամասն դասակարգման հնարավորությունը։ Եվ այս անգամ նույնպես հայկական ծագում ունեցող մարդիկ ամենայն հավանականությամբ կընտրեն «Սպիտակ» կատեգորիան՝ առանց իրենց ազգությունն ընտրելու հնարավորության։ Այնուամենայնիվ, քանի որ միակ պաշտոնական տվյալը ԱՄՆ-ում հայ բնակչության քանակի հետ կապված ԱՄՆ Մարդահամարի Բյուրոյի Ամերիկայի համայնքային հարցումն է, սույն հետազոտությունը կհիմնվի այս հարցման տրամադրած տվյալների վրա։

ԱՄՆ ամենահայաշատ 5 նահանգներն են Կալիֆորնիան, Մասաչուսեթսը, Նյու Յորքը, Նյու Ջերսին, Միչիգանը և Ֆլորիդան։ Սակայն, եթե հաշվի ենք առնում տվյալ նահանգների ողջ բնակչության քանակը, տեսնում ենք, որ հայ բնակչությունը կազմում է ողջ բնակչության շատ փոքր հատվածը։ Մասնավորապես, ստանում ենք նման պատկեր` Կալիֆորնիա՝ 0.5%, Մասաչուսեթս՝ 0.4%, Նյու Յորք՝ 0.28%, Նյու Ջերսի՝ 0.19%, Միչիգան՝ 0.15%, Ֆլորիդա՝ 0.04%:

Այսպիսով, եթե համադրենք այս տվյալները վերոնշյալ կապույտ-կարմիր նահանգների հետ, ակնհայտ է դառնում, որ հայերը մեծամասամբ բնակվում են կապույտ նահանգներում։ Սա իր հերթին պարզաբանում է փաստը, թե ինչու են հայերն ավանդաբար առավել ամուր կապեր հաստատել Դեմոկրատների, այլ ոչ Հանրապետականների հետ և թե ինչու են հայկական լոբբիստներն առավել հաջող համագործակցություն ծավալում Դեմոկրատ Սենատորների և Ներկայացուցիչների պալատի անդամների հետ։

Եթե վերցնենք 1992թ. նախագահական ընտրությունները որպես մեկնարկային կետ (կապված ՀՀ-ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և ԱՄՆ հայկական ներգաղթի երկրորդ ալիքի հետ), կարող ենք տեսնել, որ Կալիֆորնիան, Մասաչուսեթսը, Նյու Յորքն ու Նյու Ջերսին (ամենահայաշատ նահանգները) աջակցում են Դեմոկրատներին։ Այնուամենայնիվ, երկու հայաշատ նահանգներ՝ Միչիգանն ու Ֆլորիդան, փոփոխական նահանգներ են։ Սակայն այս նահանգներում հայերի թիվն այնքան քիչ է, որ իրենց ձայները ընտրություններում բավարար կշիռ չեն ունենա։
Հայտնի փաստ է, որ Դոնալդ Թրամփը 2016թ․ նախագահական ընտրությունների ժամանակ հաղթանակ տարավ ոչ թե Համաժողովրդական ընտրությամբ, այլ Ընտրիչների կոլեգիայի միջոցով։

Նախագահի երկու թեկնածուների ձայների միջև եղած տարբերությունը 2,868,691 էր՝ հօգուտ Հիլարի Քլինթոնի։ Թեև ներկայումս Թրամփը նույնպես շանսեր ունի հաղթելու Ընտրիչների կոլեգիայի միջոցով, որի ժամանակ հայերի ձայները ավանդական կապույտ նահանգներում լուրջ ազդեցություն չեն ունենա վերջնարդյունքի վրա, այնուամենայնիվ այդ ձայները կարող են նրան օգնել լրացնել համաժողովրդական ընտրության ձայների միջև եղած տարբերությունը և հնարավորինս մոտենալ բացարձակ հաղթանակին, հատկապես երբ հաշվի առնենք այն, որ Ամերիկայում Հայկական համայնքի թիվն իրապես ավելի մեծ է, քան ներկայացված է Ամերիկայի համայնքային հարցման մեջ (նկատի ունենք՝ ավելի շատ, քան նշված կես միլիոնը)։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ում լրջագույնս քննարկվում է Ընտրիչների կոլեգիայի ինստիտուտի վերացման հարցը, քանի որ ըստ ընդունված կարծիքի այն չի համապատասպանում ժամանակակից ԱՄՆ-ի ընտրական առանձնահատկություններին և իրողություններին։

Աղբյուրը՝ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:53
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը
Հայ Առաքելական Եկեղեցին Սուրբ Խաչի երևման տոնը նշում է Զատիկից 28 օր հետո՝ ապրիլի 19-ից մայիսի 23-ը, քանի որ Սուրբ Հարության տոնը շարժական է:...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am
10:49
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները.ՀՀ ԱԳՆ
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը`...
Աղբյուր` Panorama.am
10:43
Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնում է. «Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին։ Ստի և...
Աղբյուր` Panorama.am
10:08
Մահացել է Պարույր Սևակի որդին
Ապրիլի 27-ին, Երևանում մահացել է Պարույր Սևակի որդին՝ 66-ամյա Արմեն Ղազարյանը։ Ղազարյանը ոստիկանության գնդապետ էր, բանասիրական...
Աղբյուր` Panorama.am
10:01
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողարկման թեման Հայաստանի ողջ տարածքով մեկնարկած հանրային ընդվզումնրեն են
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողակման հերթապահներն են Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանը։ Պոդքաստը շարունակում է եթերում մնալ՝...
Աղբյուր` Panorama.am
09:15
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել.Հովհաննես Խուդոյան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է. «Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել․ մեկ անգամ հարվածել է իր և այլ...
Աղբյուր` Panorama.am
09:00
Սուրբ Խաչի երևման տոնն է
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը։
Աղբյուր` Panorama.am
23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
23:03
Փրկարարները ձորն ընկած ավտոբուսից դուրս են բերում ուղևորներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ձորն ընկած ավտոբուսից փրկարարները դուրս են բերում ուղևորներին։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»։
Աղբյուր` Panorama.am
22:35
Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
22:28
Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան
Երգիչ Արման Հովհաննիսյանն ինսթագրամի  սթորի բաժնում հաճախ է ոչ ուղղակի կերպով իր աջակցությունը հայտնում Կիրանցում պայքարի դուրս եկած...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
21:29
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
21:21
Տավուշում տեղադրված սյուների մակետներ՝ Երևանում
Երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները...
Աղբյուր` Panorama.am
21:16
Պատգամավոր. Ոստիկանական կառույցին հեղինակազրկում են իր պահպանության տակ գտնվող անձի առևանգումն ու բռնության օրինակը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:53
Վահագնին նստեցրեցին մեքենա, օպերատորիս տապալեցին գետնին. Իրավական գնահատական պետք է տրվի. Անի Գևորգյան
«Իմ օպերատորը՝ Ջանիբեկ Խաչատրյանը լավ է, կարելի է ասել՝ լավ է։ Փորձում ենք շարունակել մեր աշխատանքը Կիրանցում»,-ֆեյսբուքյան ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
20:37
ՔԿ-ն ոստիկանությանը հանձնարարել է գտնել Կիրանցում անվադողը ծակած քաղաքացուն
Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն...
Աղբյուր` Panorama.am
20:19
«Դավաճանը հայրենիք է հանձնում» գրությամբ պաստառ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգին
«Դավաճանը հայրենիք է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի». «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամներն ի աջակցություն Տավուշի Դսեղի հատվածում փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա...
Աղբյուր` Panorama.am
19:29
Թևանյան. Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը
«Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը մոտենում է զրոյի, բայց դա չի նշանակում, որ նրան հեռացնելը ժամերի կամ օրերի խնդիր է, քանզի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
18:59
Քաղաքացու օրվա առթիվ համերգի ներկաներին հիշեցրեցին՝ Տավուշը հայրենիք է
Մինչ բեմում երգում են ու նշում Նիկոլ Փաշինյանի հռչակած քաղաքացու օրը, «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները հիշեցնում են՝ ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Արարատ Միրզոյանը կմեկնի Կատար
Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում: ԱԳ նախարարությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
18:32
Դիմակավորված անձինք հարձակվում են Newday-ի օպերատորի վրա
Ազատամուտ-Իջևան ճանապարհին մի քանի դիմակավորված ոստիկաններ հարձակվում են Newday լրատվական կայքի օպերատորին ու ևս մի քաղաքացու։ Չնայած ներկանների...
Աղբյուր` Panorama.am
18:12
Սյունիքում մեքենաներ են բախվել. կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային այսօր ժամը 12:31-ին  կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ոստիկանությունում կարծում են, որ իրենց թիրախավորում են
«Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մի՛ լռիր. «Բաբոն Տեր ա» նախաձեռնությունը լուռ ակցիա է իրականացրեց
«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամներն այսօր Երևանում անցկացրեցին լուռ ակցիա՝ հնչեցննելով զանգը։  
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}