Իրավունք 11:29 27/08/2019 Հայաստան

Հայկ Ալումյան. Այսօր դատարանում քննվող քրեական գործը շատ մեծ չափով հիմնված է այս միֆի վրա

«Մարտի մեկի վերաբերյալ անցած տասը տարիներին ձևավորվել են բազմաթիվ միֆեր։ Դրանցից մեկն էլ այն է, որ Սահմանադրությունն ու օրենսդրությունը թույլ չեն տալիս օգտագործել զինված ուժերը  ներպետական հարցերում, օրինակ՝ զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով։ Սա միֆ է, և այսօր դատարանում քննվող քրեական գործը շատ մեծ չափով հիմնված է այս միֆի վրա»,-այս մասին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը լրագրողների հետ հանդիպմանը։

Փաստաբանն ընդգծեց, իրականում հայաստանյան օրենսդրությունը միանշանակորեն թույլ է տալիս օգտագործել զինված ուժերը ներպետական կարևորագույն խնդիրներ լուծելու համար, օրինակ, եթե առկա են զանգվածային անկարգություններ։

Անդրադառնալով այլ պետությունների փորձին, բանախոսն ասաց, Չինաստանը 2009-ին ներպետական հարցերում՝   զանգվածային անկարգությունները դադարեցնելու համար ներգրավել է զինված ուժեր, Նեպալում 2006-ին զանգվածային անկարգությունների ճնշման համար ներգրավվել են զինված ուժեր, 2014-ին այդ նպատակով զինված ոիժերի օգնությանը դիմել են Հարավաֆրիկյան Հանրապետությունում, 2016-ին՝ Հնդկաստանում, 2017-ին՝ Բրազիլիայում։ Առավել ժողովրդավար երկրներից այդ քայլին դիմել են 2015-ին  Հյուսիսային Իռլանդիան,  1992-ին,  2015-ին՝ ԱՄՆ-ն։

«Սրանք բոլորը բաց տվյալներ են՝ վերցված  վստահելի կայքերից, սիրով կտրամադրենք աղբյուրները»,-ասաց փաստաբանը։

Ալումյանը նկատեց, միգուցե տպավորություն ստեղծվի կամ կարծիք ձևավորվի, որ հիշյալ երկրներում օրենսդրությունը թույլ է տալիս ներպետական հարցերում ներգրավվել զինված ուժեր, իսկ Հայաստանում՝ ոչ։

«Ես կասեմ՝ ոչ։ Հայաստանի Հանրապետությունում օրենսդրությունը թույլ է տալիս և միշտ թույլ է տվել օգտագործել զինված ուժերը մասնավորապես զանգվածային անկարգությունները ճնշելու նպատակով»,-ասաց փաստաբանը։

Ալումյանը ընդգծեց` նման հնարավորություն սահմանել է 2008-ին մարտի 1-ին գործող Սահմանդրությունը՝ մասնավորապես 8.2 հոդվածը. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռմխելիությունը»։

«Այսինքն, Սահմանադրությունն առանձնացնում է անվտագությունը որպես մի խնդիր։ Ակնհայտորեն անվտանգությունն այլ խնդիր ունի, քան պաշտպանությունն ու տարածքային ամբողջականությունն է։ Իսկ ի՞նչ է անվտանգությունը։ Անվտանգությունը ներքին ու արտաքին սպառնալիքներից պաշտպանվելու հնարավորությունն է։ Ներքին սպառնալիքը, այլ բաների հետ ներառում է նաև զանգվածային անկարգություններ, տեռորիստական ակտեր, էկոլոգիական աղետներ և այլն։ Անվտանգությունը խախտող բաղադրիչներից մեկն էլ փաստորեն զանգվածային անկարգություններն են»,-մանրամասնեց Ալումյանը։

Փաստաբանը վկայակոչեց նաև «ՀՀ Զինված ուժերի ներքին ծառության կանոնագիրքը հասատելու մասին» ՀՀ օրենքը, որն ընդունվել է 1996-ին։

«Ես նշում եմ, թե 2008-ի դրությամբ ինչպիսին է եղել այս օրենքը։ Տվյալ օրենքը կանոնակարգում է զինված ուժերի, զինծառայողների ընդհանուր իրավունքներն ու պարտականությունները, նրանց փոխհարաբերությունները, ներքին կարգն ու կանոնը։ Կանոնագրքի դրույթները տարածվում են ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողների վրա»,-ասաց Ալումյանը՝ մատնանաշելով հոդված 8-ը, որտեղ մասնավորապես ասված է. «Զինծառայողների պարտականությունների կատարում ասելով հասկացվում է՝ մարտական գործողություններին մասնակցելը, .... օրինականության և իրավակարգի ապահովման գործում իրավապահ մարմիններին օգնություն ցույց տալը, զինծառայողների այլ գործողություններ, որոնք դատարանի կողմից ճանաչվել են որպես հասարակության ու պետության շահերից բխող»։



Ալումյանը, որպես իր ասածի հիմնավորումներ նշեց նաև նույն օրենքի 11 հոդվածը, երբ զինծառակողները զենք օգտագործելու իրավունք ունեն պահպանվող ռազմական ու պետական օբյեկտների վրա խմբային կամ զինված հարձակումը հետ մղելու համար, եթե հնարավոր չէ դրանք պաշտպանել այլ եղանակով ու միջոցով ։

Ասուլիսին ներկա լրագրողների համար փաստաբանն ընթերցեղ նաև նույն կանոնագրքի 22 հոդվածը, որը վերաբերում է զինծառայողնբերի հատուկ պարտականություններին, իսկ դրանք կատարելու ընթացքում զինծառայողներն օժտվում են հատուկ իրավունքներով։
«Ամփոփենք այս հատվածը։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը թույլ է տալիս միանշանակորեն օգտագործել զինված ուժերը մասնավորապես զանգվածային անկարգություններին դիմակայելու, դրանք դադարեցնելու նպատակով։ Միանշանակորեն»,-ասաց Ալումյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:30
Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին
Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինսթագրամ»-ի...
Աղբյուր` Panorama.am
22:55
Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. Գևորգ Դանիելյան
Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու սահմանադրաիրավական հիմքերի առնչությամբ NEWS.am-ը զրուցել է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
22:26
Միրզոյանը Բերբոքին պատմել է խաղաղության օրակարգի մասին
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
22:07
Ես միշտ ժողովրդի հետ եմ. Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ Սրբազանի շարժմանն աջակցելու մասին
«Շարժում ա էլի, ամբողջ ժողովրդի շարժում ա, ինձնից ի՞նչ եք ուզում իմանաք։ Դրական եմ վերաբերվում», «Հրապարակ»-ի հարցին`...
Աղբյուր` Panorama.am
21:39
Եթե կա Աստծո առաջնորդություն, ապա ցանկացած պայքար տանում է հաղթության. Այսեր Իսայան
«Օրհնված է այն պայքարը, որն առաջնորդում է Աստված։ Եթե կա Աստծու առաջնորդություն կա, ապա ցանկացած պայքար տանում է հաղթության»,- Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
21:24
Վանաձորի «Եդեմ» ռեստորանի աշխատակցուհու դին դուրս է բերվել Փամբակ գետից
Մայիսի 15-ին, ժամը 14:05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին եթերում ինչ-որ արտահայտությունների համար որակում են «խուլիգանություն». Ռուբեն Մելիքյան
«Մինչև էս վերջերս՝ խուլիգանությունն իսկապես խուլիգանություն էր։  Սկսած մի քանի ամիս առաջվանից, հիշում եք՝ Նարեկ Սամսոնյանը, Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
21:13
Բագրատ Սրբազանը վաղը կհանդիպի կուսակցությունների ներկայացուցիչների, մշակույթի գործիչների և զինվորականների հետ
«Ազգային ճակատը» հայտնում է Տավուշի թեմի առաջնորդ Բարգրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
21:03
Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում հայկական կողմից Հնդկաստանը սպասում է մանրամասների. Դեսպան
«Չաբահար նավահանգստից օգտվելու հարցի առնչությամբ հայկական կողմից Հնդկաստանը սպասում է մանրամասների և անպայման հաշվի կառնի, երբ այդ առումով...
Աղբյուր` Panorama.am
20:59
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին ազդանշանով ողջունող վարորդներին ոստիկանները տուգանում են
Ոստիկանները տուգանում կամ տուգանային հրապարակ են տեղափոխում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին աջակցող վարորդներին, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
20:44
Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս. Բագրատ Սրբազան
«Կիրակի օրվանից տեղյակ կլինեք, թե ինչ է տեղի ունենալու ատաջիկա շաբաթը, որովհետևր շատ կարևոր հայտարարություններով, պատգամներով և...
Աղբյուր` Panorama.am
20:22
Մի քաղաքացի էր զանգել, ասում էր՝ գնալու եմ ինքնահրկիզվեմ. Ռուբեն Մելիքյան
«Ձերբակալվածների մասով հենց այս պահին էլ իրականացվում է աշխատանքը, հենց այս պահին էլ իմ գործընկերները քննչական բաժիններում տարբեր քննչական...
Աղբյուր` Panorama.am
19:56
Փաշինյանի հայտարարությունից հետո կիրանցցին կողպել է իր խանութի դռները
«Կիրանցեցի Նվարդ Սիրունյանը 5 տարի գործունեությունից հետո դադարեցրել է սեփական խանութի աշխատանքը, մեկ ամիս առաջ կողպել է խանութի դռները և...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արթուր Դավթյան
«Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին և չի կարող լինել որևէ մեկը, որը հակադրվի այս սահմանադրական և հոգևոր...
Աղբյուր` Panorama.am
19:14
ՀՀ փաստաբանները գործադուլի տեսքով բողոքի ակցիա կիրականացնեն
ՀՀ Փաստաբանական պալատը հայտարարություն է տարածել փաստաբանների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին, որոմ ասվում է. «Հարգելի...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հայաստանը չպետք է շատ տարվի ու ժամանակին հասկանա, որ իրեն ուզում են պատին դեմ տալ. Մանվել Սարգսյան
Քաղաքագետ Մանվել Սարգսյանը գրում է. «Նկատեցի, որ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության շուրջ քննարկումները սկսում են գնալով...
Աղբյուր` Panorama.am
18:57
Դրա դիմաց մեզ ի՞նչ է հասնում, ողորմությո՞ւն, մենք ասում ենք՝ ողորմացեք մեզ ապրելու, հա՞. Բագրատ սրբազան
«Այսօր մարդկանց կյանքերն ու ճակատագրերն են որոշվում, սա ապագայի հարց էլ չէ, այլ ներկայի հարց է, ձևափոխվող Հայաստանի հարցն է, որը լցված է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Երկրում ինստիտուցիոնալ կյանքն այլևս չի գործում, համակարգային ամեն բան դադարել է. Բագրատ Սրբազան
«Իմ թեկնածուական թեզը եղել է Հայաստանի առողջապահական համակարգը, անցյալը ներկան, ապագան ու աստվածաբանական հայացքը»,-բժիշկների հետ...
Աղբյուր` Panorama.am
18:19
Անկարգություններից հետո իրավիճակը Նոր Կալեդոնիայում և դրա հետ Ադրբեջանի պահը
Նոր Կալեդոնիայի կառավարական ծառայությունները ուրբաթ օրը հայտնել են, որ չորրորդ գիշերը անկարգությունների սկսվելուց հետո, երբ Ֆրանսիան Նումեայում...
Աղբյուր` Panorama.am
18:09
ԿԳՄՍՆ պարզաբանումը՝ սովորողների բացակայությունների հիման վրա լրացուցիչ գրավոր աշխատանքների և քննությունների վերաբերյալ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում ուստարվա ամփոփման...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փաստաբան. Ավարտվեց Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննությունը
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացնում է. «Ավարտվեց Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննությունը։ Նախաքննության...
Աղբյուր` Panorama.am
17:32
47–ամյա տղամարդու սպանության, նրա 38–ամյա ընկերոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
17:18
Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»
«ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել մայիսի 2-ին Կիրանցում տեղի ունեցած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
17:16
Ղարագյոզյան. 6 տարի խոսվում է ոստիկանական համակարգում բարեփոխումների մասին, բայց այդ բարեփոխումները չենք տեսնում
«Ցանկացած պարագայում, երբ հասարակական-քաղաքական մթնոլորտը սրվում է, այս նույն իրադարձությունները, նույն հռետորաբանությունը կրկնվում է։ Դա...
Աղբյուր` Panorama.am
17:06
Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով. Պապիկյան
Սուրեն Պապիկյանի ղեկավարած պաշտպանության նախարարությունը որոշել է արձագանքել մամուլի հրապարակմանը, ըստ որի՝ «Զինվորների ծնողները...
Աղբյուր` Panorama.am
16:48
Բելառուսն Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում մտադիր է բնակավար կառուցել
Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախում Բելառուսը մտադիր է բնակավայր կառուցել։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ցանկության մասին...
Աղբյուր` Panorama.am
16:28
Տեղի է ունեցել Շանթ Հարությունյանի և Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիպումը
Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի հրավերով երեկ տեղի է ունեցել Շանթ Հարությունյանի և Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիպումը։...
Աղբյուր` Panorama.am
16:24
Բագրատ Սրբազանը նշեց երեք դեպք և Հուդայի մատնությունը, որոնք հենց գիշերվա քողի տակ են եղել
«Այս իշխանությունների բնույթն ու գործառույթները նույնն են, նույն նկարագիրը բոլոր հարցերում՝ մթություն, փակ, գաղտնի, անհասկանալի,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
12:35 17/05/2024

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}