Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իրանի դեսպանի հետ
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Վեհափառ Հայրապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանում իրականացրած առաքելության համար՝ գնահատելով ծառայության ընթացքում Հայաստանի, հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու հանդեպ դրսևորած նրա ջերմ վերաբերմունքը: Նորին Սրբությունն անդրադարձել է երկու ժողովուրդների պատմական կապերին, ինչպես նաև Մայր Աթոռի և Իրանի դեսպանատան միջև ձևավորված համագործակցությանը:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և դեսպանը անդրադարձել են մարդկային կյանքում հոգևոր, բարոյական արժեքների համահարթեցման, հոգևոր արժեհամակարգի խաթարման վտանգներին: Առկա մարտահրավերների հաղթահարման գործում կարևորվել է կրոնների դերակատարությունը և կրոնական կառույցների ջանքերի մեկտեղումը: Ընդգծվել, որ հոգևոր, բարոյական արժեքների զորացումով է միայն հնարավոր դիմագրավել բոլոր փորձությունները և ավելի բարի, ապահով ու խաղաղ դարձնել աշխարհը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին