Բանգլադեշում կանանց թույլ են տվել ամուսնությունից առաջ չխոսել իրենց կուսության մասին
Բանգլադեշում հարսանցուներն ամուսնությունից հետ այլևս պարտավոր չեն հայտնել՝ արդյոք իրենք կո՞ւյս են, թե՞ ոչ։ «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, նման որոշում է կայացրել այդ երկրի Գերագույն դատարանը։
Ավելի վաղ, Բանգլադեշի կանայք օրենքով պետք է ամուսնության վկայականում նշեին, արդյոք իրենք կո՞ւյս են, այրի՞, թե՞ ամուսնալուծված։ Այս պահին չի հստակեցվում, թե երբ դատարանի որոշումն ուժի մեջ կմտնի։ Այն քննարկվում է 2014-ից։
Գործի շրջանակում աշխատող փաստաբանները նշել են, որ դատական գործն ապագայում կանանց իրավունքների ոլորտում փոփոխությունների հույս է տալիս։ Նրանք պնդում են, որ կնոջը կուսության մասին հարցնելը խախտում է մարդու անձնական կյանքի իրավունքը։
Ամուսնությունների ու ամուսնալուծությունների մասին օրենքն ընդունվել է մուսուլմանական մեծամասնության կողմից 1974 թվականին։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ