Aravot. Գյումրիում աղբարկղում 1,5 տարեկան աղջիկ երեխայի դի են գտել
Գյումրու Բուլվարային թաղամասի աղբարկղում հայտնաբերվել է 1,5 տարեկան աղջիկ երեխայի դի։
Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին տեղեկացրել է, որ այս պահին նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, փորձում են հասկանալ երեխայի մահվան պատճառները։
«Դիակի վրա, արտաքին զննությամբ, տեսանելի վնասվածքներ չկան, սակայն ձեռքերն ու ոտքերը կապված են կպչուն ժապավենով»,-գրել է աղբյուրը։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան