Այս տարվա ընթացքում ՏԻՄ քվեարկության ևս մեկ օր է ավելացել
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացած հերթական նիստում 2019 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հերթական ընտրությունների քվեարկության ևս մեկ օր է սահմանել 2019 թվականի դեկտեմբերի 8-ը:
Հիշեցնենք, որ ԿԸՀ 2018 թվականի հուլիսի 17-ի N 26-Ա որոշմամբ՝ 2019 թվականի ՏԻՄ հերթական ընտրությունների քվեարկության օրեր էին սահմանվել` 2019 թվականի փետրվարի 17-ը, հունիսի 9-ը և սեպտեմբերի 29-ը:
Ավելի վաղ հանձնաժողովը սահմանել էր 2020 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հերթական ընտրությունների քվեարկության օրերը՝ մարտի 15-ը, հունիսի 14-ը և հոկտեմբերի 18-ը: