ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը` Ստեփանակերտում
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Արցախի Հանրապետության անկախության տոնին մասնակցելու նպատակով գտնվում է մայրաքաղաք Ստեփանակերտում: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։
Պատվիրակությունը սեպտեմբերի 2-ին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:
Քննարկվել են Արցախի անվտանգության, էներգետիկայի, գյուղատնտեսության եւ կրթության ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպման ավարտից հետո պատվիրակության անդամները մասնակցել են տոնական երթին:
Արարատ Միրզոյանը ծաղկեպսակ է տեղադրել Ստեփանակերտի հուշահամալիրի մոտ:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց