Սարքել եք «Մանուշակ» մանկապարտեզը. Մարուքյանը՝ «Իմ քայլի» պատգամավորին
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում վիճաբանություն տեղի ունեցավ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև։
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում։ Նիստին կառավարության տեսակետն այս հարցի վերաբերյալ ներկայացնում էր արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը։
«Դուք ասում եք, որ մենք մարդու չենք ճանաչում։ Մենք մարդ չենք վերահսկում, այլ ինստիտուտները։ Մենք արդարադատության նախարարությանն ենք վերահսկում, ոչ թե տեղակալին, որը նոր է նշանակվել։ Այո, առաջին անգամ եմ տեսնում։ Հետևաբար, որ բաներ եք խոսում, մի քիչ խորը մտածեք»,- դիմելով Սուրեն Գրիգորյանին՝ ասաց Է. Մարուքյանը։
«Առահասարկ դու-ի մի անցեք»,- արձագանքեց Ս. Գրիգորյանը։
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ընդմիջում հայտարարեց։
«Այնքան մարդ է նշանակվել»,- շարունակեց Է. Մարուքյանը։
«Իմ քայլի պատգամավորը պատասխանեց. «Էդքան մարդը որն է, արդարադատության նախարարի առաջին տեղակալն է։ Ուրեմն մի ասեք վերահսկողություն»։
«Մենք մարդ չենք վերահսկում, այլ ինստիտուտներ։ Իսկ դուք ինստիտուտն ու մարդը չեք տարբերում։ Երբ որ կտարբերեք, կդառնաք պատգամավոր, այն ժամանակ կիմանաք։... Ես ինչ եմ ասում, ինքն ինչ է ասում։ Սարքել եք «Մանուշակ» մանկապարտեզը»,- արձագանքեց Է. Մարուքյանը։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ