Հասարակություն 12:07 04/09/2019 Հայաստան

Պետրոսյան. Մենք փորձել ենք քրեաիրավական զսպաշապիկ հագցնել արկածախնդիր գործատուներին

«Եթե շուկայական տնտեսության մեջ անտեսես աշխատողի որակը, կարևորես, թե ում մորքուրի տղան է, ում հարսն է, ում ընկերուհին կամ ընկերն է տարբեր իմաստներով, ապա գործ ունենք իրավական պետությունը քանդելու, ոչ թե կառուցելու հետ»,-ԱԺ  պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստում ասաց ԱԺ ԲՀԿ խմբացության անդամ Գևորգ Պետրոսյանը՝ ներկայացնելով իրենց խմբակցության մի քանի պատգամավորի կողմից հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Նա նշեց, որ օրենսգրքի այն գլուխը, որը պատասխանատվություն է նախատեսում անձնաց սահմանադրական իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների համար, նախատեսել են իրավադրույթ՝ աշխատանքից (հանրային ծառայության պաշտոնից) ազատվելու կամ այլ աշխատանքի (պաշտոնի) փոխադրվելու վերաբերյալ դիմում տալու հարկադրելը պատժվում է  տուգանքով  նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով կամ ազատազրկման առավալեգույնը 1 տարի ժամկետով կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու, որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու 2-3 տարի ժամկետով։

«Այս դրույթով մենք կկանխենք աշխատողի պոչը գործատուի ոտքի տակ պահելու տճահ, անընդունելի, ոչ մարդասիրական մոտեցումը։ Սա երբեք չի սպառնում  օրինապահ, օրինապաշտ գործատուներին, որևէ մեկի իրավաչափ շահը չի ոտնահարվում, մենք պաշտպանում ենք աշխատողի շահը։  Մենք փորձել ենք քրեաիրավական զսպաշապիկ հագցնել արկածախնդիր գործատուներին, ղեկավարներին»,- ասաց պատգամավորը։ 

Նա ընդգծեց, որ այսօր Հայաստանում ամենամեծ խնդիրը արժանապատիվ աշխատանք ունենալն է, ոչ մեկը՝  ամենահարուստ,  իր կարծիքով ամենաանխոցելի պաշտոնյան էլ իրավունք չունի անձնական նկատառումներով  աշխատողին ստորացնել, խախտել նրա աշխատանքի իրավունքը։

Պատգամավորի խոսքով, այսօր Հայաստանում չկա պետական մարմին, որի գործառույթների մեջ հստակ նախատեսված լինի Աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ պետական հսկողություն և վերահսկողություն իրականացնելու իրավաբանական հնարավորություն։ Նա նշեց, որ այսօր Հայաստանում չկան արհմիություններ, իրավունքը խախտված աշխատողը գործատուի հետ դատարանում մնում է միայնակ։

«Այս նախագիծն ընդունելով՝ կօգնենք համոզել այն ճշմարտության մեջ, որ նա, ով, իր կարծիքով, ունի ամեն ինչի իրավունք, իրականում իր գործն ավարտվում է նրանով, որ չի ունենում ոչնչի իրավունք »,- ասաց Գ. Պետրոսյանը։

Նա նշեց, որ  նախագիծը կառավարությունոից ստացել է բացասական եզրակացություն։
Հանձնաժողովի անդամներից մեկը հարցրեց, որ եթե աշխատողները կարողանում են դիմել դատարան ու վերականգնել իրենց աշխատանքը, ո՞րն է խնդիրը, որ քրեականացնենք։
Գ. Պետրոսյանն ասաց, որ հընթացս պետությունը պետք է պատժի աշխատողի իրավունքը միտումնավոր ոտնահարողին։

«Իմ քայլը» խմբակցության անդամ, հարակից զեկուցող  Սուրեն Գրիգորյանն ասաց,  որևէ մեկը չի ասում, որ չկա խնդիր, բայց այն չպետք է լուծել Քրեական օրենսգրքում հոդված ավելացնելով։ 
«Միջոցը, որով ուզում եք խնդիրը լուծել, չի բերելու խնդրի լուծմանը։ Բայց խնդիրը կա, պետք է լուծվի։ Ընդամենը համաձայն չենք այդ խնդրի լուծման  վերաբերյալ»,- նշեց նա։

Գևորգ Պետրոսյանն իր խոսքի վերջում ասաց. «Վեջին շրջանում Հայաստանի գործող արդարադատության նախարարի և նրա նախկին տեղակալի հետ կապված  ամբողջ համացանցը ողողած այն ինֆորմացիան, որ նախարարն իր տեղակալին ասել էր, որ դուք աշխատանից պետք է ազատվեք, որովհետև չեք մտնում իմ կոնցեպցիայի մեջ»։ 

Քվեարկության դրվեց ԲՀԿ-ական պատգամավորներից մի քանիսի հեղինակած «Քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։  Նախագծի ընդունմանը կողմ էր 4, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 5 պատգամավոր։ Հանձնաժողովն այս նածագծին դրական եզրակացություն չտվեց։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:48
Հյուսիսային Կորեայի բանկի աշխատակիցները ապօրինի 2.5 միլիարդ դոլար են ստացել
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը 33 մարդու մեղադրանք է առաջադրել ԿԺԴՀ-ի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցները շրջանցելով 2,5 միլիարդ դոլար...
Աղբյուր` Panorama.am
13:41
Վրաստանում սկսում է գործել հասարակական տրանսպորտը
Վրաստանում այսօր սկսում է գործել հասարակական տրանսպորտը, որը կորոնավիրուսային վարակի պատճառով մարտի 31-ից դադարել էր աշխատել: Ինչպես փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
13:38
Չինաստանում կորոնավիրուսի վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերվել
Չինաստանում անցած 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով  հիվանդությունների նոր դեպքեր չեն գրանցվել, հայտնաբերվել են հինգ ասիմպտոմ հիվանդներ:...
Աղբյուր` Panorama.am
13:33
Վարակի նոր դեպքերի պատճառով Հարավային Կորեայում վերադարձել են սահմանափակումներին
Հարավային Կորեայի մայրաքաղաքի շրջանում փակվել են պետական թանգարանները, պատկերասրահները և թատրոնները, որոնք նախկինում բացվել էին կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
13:28
«Չար աչք հանող», մահացածների հետ «շփվող» իտալացի մոգից առգրավել են 3,6 միլիոն եվրոյի ունեցվածք
Մոգը մի քանի ամիս առաջ նույնիսկ միկրոավտոբուս էր նվիրել քաղաքապետարանին:
Աղբյուր` Panorama.am
13:22
Քաշաթաղի շրջանի պաշտոնից ազատված Ստեփան Սարգսյանը փակագծեր է բացել
Քաշաթաղի շրջանի արդեն նախկին ղեկավար Ստեփան Սարգսյանն իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ Արցախի նախագահի հայտարարոթյունը որակում է որպես պատրվակ։...
Աղբյուր` Panorama.am
13:09
Ախթալայի կամրջի վրա 2015թ. կատարված սպանության փորձի գործը հանգուցալուծվել է
Վարդան Անտոնյանը պետք է կրկին արգելանքի վերցվի
Աղբյուր` Panorama.am
13:02
Լեհաստանում COVID-19-ի գրեթե 23 հազար դեպք է գրանցել
Լեհաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը մոտ է 23 հազարին, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի...
Աղբյուր` Panorama.am
12:51
Արա Զոհրաբյան. Հարգելի Ալեն Սիմոնյան, փաստաբանները և լրագրողները միշտ «խանգարել են» իշխանություններին
«Հարգելի Ալեն Սիմոնյան, փաստաբանները և լրագրողները միշտ «խանգարել են» իշխանություններին, թե՝ ներկա, թե՝...
Աղբյուր` Panorama.am
12:47
Մոսկվայի քաղաքապետ. Սանիտարական սահմանափակումները կմնան՝ մինչև պատվաստանյութի ստացումը
Ինքնապահպանման և սանիտարական սահմանափակումների ռեժիմը կմնա Մոսկվայում՝ մինչև COVID-19-ի դեմ պատվաստանյութի ի հայտ գալը: Այս...
Աղբյուր` Panorama.am
12:36
Իրանը կուժեղացնի անվտանգության միջոցառումները Պարսից ծոցի ռազմավարական ջրերում
Իրանը կուժեղացնի անվտանգության միջոցառումները Պարսից ծոցի ռազմավարական ջրերում, մանավորապես Հորմուզի նեղուցում: Այս մասին, regionmonitor-ի...
Աղբյուր` Panorama.am
12:26
Յութուբում մեկնարկում է We Are One կինոփառատոնը
Այսօր Յութուբում մեկնարկում է We Are One միջազգային կինոփառատոնը։ Առաջիկա տաս օրերին համաշխարհային առցանց-կինոփառատոնի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
12:17
Ինչո՞ւ ազատվեց Քաշաթաղի շրջանի ղեկավարը
«Արցախում մեր կարևոր խնդիրներց մեկը լինելու են հակահրդեհային միջոցառումները։ Բնական աղետ, որ տեղի է ունենում ամեն տարի բերքահավաքի...
Աղբյուր` Panorama.am
12:11
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8572 նոր դեպք
Ռուսաստանում անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8,572 դեպք: Այս մասին, Gazeta-ի փոխանցմամբ, հայտնել է օպերատիվ շտաբը։...
Աղբյուր` Panorama.am
12:10
Ադրբեջանցի հայտնի հաղորդավարուհի. Սաֆարովը ոչ թե հերոս է, այլ՝ հանցագործ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ս․ թ․ մայիսի 26-ին հրապարակել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից Հունգարիայում հայ սպա Գուրգեն...
Աղբյուր` Panorama.am
12:02
10.000 թեստ Պաշտպանության Նախարարությանը Թովմասյան Հիմնադրամից առաջիկա զորակոչի համար
Մայիսի 2-ին «Թովմասյան» Բարեգործական Հիմնադրամը մեկնարկեց «Միասին Մենք Կարող ենք» միջազգային աննախադեպ բարեգործական...
Աղբյուր` Panorama.am
11:49
Մարզերում վնասվել են «Յուքոմ»-ի օպտիկական մալուխները
Իսկ գլխավոր տնօրենը հրավիրվել է 6-րդ վարչություն
Աղբյուր` Panorama.am
11:43
Ագաթա Քրիստիի «Սպանություններ այբբենական կարգով» գործը հայ ընթերցողի սեղանին է
Դետեկտիվի թագուհի Ագաթա Քրիստիի «Սպանություններ այբբենական կարգով» գիրքը հայերեն թարգմանությամբ դրվել է ընթերցողի սեղանին: Գիրքը հայ...
Աղբյուր` Panorama.am
11:37
Հյուսիսային Կորեան խուսափել է կորոնավիրուսային համաճարակից
ԿԺԴՀ-ն դարձավ այն երկրներից մեկը, որը խուսափեց կորոնավիրուսի համաճարակից, գրում  է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Փհենյանում...
Աղբյուր` Panorama.am
11:26
Գրահրատարակչական դաշտում տիրող ոգևորությունը կարող է անհետանալ․ Արքմենիկ Նիկողոսյան
Հայաստանում մեծ թափ է ստացել գրքերի անօրինական տարածումները՝  պատճենված՝ սկանավորված և PDF դարձրած, անգամ լուսանկարած էջերի տեսքով։...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծած հատուկ...
Աղբյուր` Panorama.am
11:13
Ուկրաինայում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 429 նոր դեպք
Ուկրաինայում նախորդ մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 429 նոր դեպք, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով...
Աղբյուր` Panorama.am
11:07
29.05.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 8 հիվանդ է մահացել
Մայիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8676 դեպք, որոնցից 3297-ն՝ առողջացած, 120-ը` մահվան...
Աղբյուր` Panorama.am
11:05
«Աերոֆլոտը» սպասարկում է նոր կանոններով
Դիմակներ և հեռավորություն
Աղբյուր` Panorama.am
10:58
Սամվել Բաբայանը՝ Արցախի Ազգային անվտանգության խորհուրդի քարտուղար
«Համագործակցության վերջին հանգրվանին ենք եկել նաև Սամվել Բաբայանի հետ»,-օնլայն ասուլիսում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ...
Աղբյուր` Panorama.am
10:54
Թալիբների հարձակման հետևանքով Աֆղանստանում յոթ ոստիկան է մահացել
Աֆղանստանի ոստիկանության 7 սպաներ սպանվել են երկրի արևմուտքում գտնվող Ֆարահ նահանգի անցակետում «Թալիբան» արմատական գրոհայինների...
Աղբյուր` Panorama.am
10:50
Կորոնավիրուսից մահացել է ռեժիսոր Սամվել Գասպարովը
81 տարեկանում մահացել է խորհրդային ռեժիսոր, սցենարիստ և դերասան Սամվել Գասպարովը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել  է նրա ընկեր,...
Աղբյուր` Panorama.am
10:48
Մասիս Մայիլյանը վերանշանակվել է
«Րոպեներ անց ես կլինեմ Արտաքին գործերի նախարարությունում։ Իմ հրամանագրով, Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արտաքին...
Աղբյուր` Panorama.am
10:47
ՄԱԿ-ի գրեթե 100 խաղաղապահների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել ամբողջ աշխարհում ՄԱԿ-ի 13 գործողություններում տեղակայված 100 000 խաղաղապահներից 96-ի մոտ: Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
10:41
Գերմանիայում COVID-19-ի 741 նոր դեպք է հաստատվել
Անցած 24 ժամի ընթացքում Գերմանիայում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 741 նոր դեպք է հաստատվել, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին
13:01 08/05/2020

Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}