Գոճիներ գողացած երիտասարդին գտել են
Օգոստոսի 22-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի երիտասարդ այցելել են Վանաձորում ապրող 64-ամյա մի տղամարդու և նրանից վերցրել 22 գոճի՝ գումարը երկու ժամ անց տալու պայմանով, սակայն հեռացել էր անհայտ ուղղությամբ՝ չվճարելով գումարը։
Ոստիկանությունից հայտնում են, որ նախնական հաշվարկով տուժողին պատճառվել էր մոտ 400․000 դրամի վնաս։
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին խարդախությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունն ու բնակության վայրը։
27-ամյա երիտասարդը հրավիրվել է բաժին ու տվել խոստովանական բացատրություն։ Նախնական տվյալներով՝ նա գոճիները տարել է Արմավիրի մարզ ու վաճառել։ Այլ հանգամանքներ քննությամբ պարզվում են։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին