Խառատյան. Դատարանը սարսափելի կախյալ է
««Մարտի 1-ի» իրադարձությունների առաջին և հիմնական մեղավարը Լևոն Տեր-Պետրոսյանն է, Նիկոլ Փաշինանն ու պարոն Արզումանյանը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ խորապես հարգելով Լևոն Տեր-Պետրոսյանին և պարոն Արզումանյանին, իրենք վճռական դերակատարում են ունեցել, այդ զոհերն ամբողջովին նրանց խղճին են։
«Անզեն ոստիկանների վրա կրակելը, ոստիկանական մեքենաներ ջարդելը, ծեծելը՝ գետնին փռելով, այդ բոլորն իրենք են արել»,- ասաց նա։
Վ. Հովհաննիսյանի խոսքով, 1 տարի 4 ամիս քաղաքական, հասարակական ներուժը ծախսվել է մի գործընթացի վրա, որը ՍԴ-ն համարեց սխալ, անօրինական։
«1 տարի 4 ամիս հետո հարց ենք տալիս՝ արդյո՞ք բացահայտվեց «Մարտի 1»-ի որևէ մեղավոր կամ որևէ գործընթաց, որը հասցրել էր զոհերի։ Ոչ, չբացահայտվեց, թե ովքեր են կրակել»,- ասաց Վ. Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ եղել է զինվորական, կորպուսի հրամանատարի տեղակալ, 2008 թ. մարտի 8-ին եկել է Երևան, բանակային ոչ զինծառայող, զինվոր չի կարկել, ոչ մի փամփուշտ չի արձակել։
Ասուլիսին ներկա քաղաքական գործիչ Հրանուշ Խառատյանն ասաց, որ անկախ Հայաստանի ստեղծման օրվանից մինչև այսօր ամենախոցելի կառավարման իրավիճակը դատական համակարգն է։
«Այդպես էլ չստեղծեցինք մի համակարգ, որը լինի առանձին իշխանություն, ինքնուրույն, օրենքի դատարան լինի, ոչ թե անձի, քաղաքական պատվերի։ Դատարանը սարսափելի կախյալ է, օրենքի իրավունքը մեր երկրում ամենավերջին տեղում է իրավունքի բոլոր տեսակներից։ Մինչև հիմա էլ դատարանը հնարավարություն չի տալիս «Մարտի 1»-ի իրավական դատական քննություն անել։ Այդ հնարավորությունը փակ է»,- ասաց Հ. Խառատյանը։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան