Մեր ժողովրդի գլխին կախված է ոչ ավանդական սեռական կողմնորոշման վտանգը. Գևորգ Պետրոսյան
«Անվիճելի է, որ այսօր ՀՀ պետականության, մեր ժողովրդի գլխին կախված վտանգներից մեկը ոչ ավանդական սեռական կողմնորոշման վտանգն է»,- այս մասին այսօր Աժ նիստի ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ այս վտանգը կանխելու նպատակով ԲՀԿ-ն հեղինակել է նախագիծ, որով առաջարկում է Քրեական օրենսգրքում կատարվի լրացում՝ 16 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելու համար քրեական պատասխանատվության ենթարկվեն։
«Կառավարությունն այս նախագծին բացասական եզրակացություն է տվել երկու պատճառաբանությամբ։ Առաջին՝ ասում են, որ պարզ չէ, թե ինչ ասել է ոչ սեռական ավանդական կողմնորոշում, դա անորոշ հասկացություն է։ Այստեղ մարդ կա՞ որ այդպես է մտածում։ Երկրորդ այն է, որ նման հանցակազմ արդեն իսկ կա քրեական օրենսգրքում։ Վկայակոչում են հոդվածը, որը պատասխանատվություն է նախատեսում անառակաբարո գործողությունների համար, իսկ մյուս հոդվածը՝ պոռնոգրաֆիկ նյութեր տարածելու համար։ Կառավարությունը դրանք նույնականացնու՞մ է ոչ ավանդական սեռական կողմնորշման քարոզի հետ»,- նշեց Պետրոսյանը։
Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ սա այն հարցն է, որ իրենց խմբակցության համար մազաչափ անգամ նահանջի տեղ չունի. «Եկեք ընդունենք նախագիծը, որպեսզի ապահովենք մեր երեխաների անշեղ ապագան»։
Նրա ելույթից հետո դահլիճում ծափահարություններ եղան։
Այնուամենայնիվ, նախագիծը չանցավ լիագումար նիստերի օրակարգ։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ