Արման Բաբաջանյանը մեզ հարազատ մարդ է. Մարուքյան
«Պարոն Բաբաջանյանը հայտարարել է, որ կորոշի, մանդատը պահե՞լ, թե՞ ոչ։ Քանի դեռ որոշում չկա, ես հավելյալ մեկնաբանություն չեմ կարող տալ»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Նա նշեց, որ իրենք ի պատասխան հայտարարել են, որ ակնկալում են մանդատի վերադարձ։
«Արման Բաբաջանյանը մեզ հարազատ մարդ է, եթե ակնկալում եք ցեխ շպրտել, պետք է հիասթափեցնեմ, քանի որ անձնական հարաբերությունները, ընկերությունը մի բան է, գործը՝ մի բան»,- հավելեց Մարուքյանը։
Նա նաև ասաց, որ սպասելի էր Բաբաջանյանի գործունեության փոփոխությունը։
Հարակից հրապարակումներ`
- «Լուսավոր Հայաստանն» ակնկալում է, որ Բաբաջանյանը կվերադարձնի մանդատը
- Արման Բաբաջանյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս գալու որոշում է կայացրել