Աժդահակ սարում մոլորված արշավախմբին տեղափոխել են Գավառ քաղաք
Սեպտեմբերի 8-ին, ժամը 22։20-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղից դեպի Աժդահակ սարը մեկնած արշավախումբը մոլորվել է և գտնվում է հովիվների կացարանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արշավախմբի 12 անձանց տեղափոխել են Գավառ քաղաք:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ