Հարկ է «արթնացնել» տասնամյակներ շարունակ թմբիրի մեջ հայտնված արհմիություններին. Գևորգ Դանիելյան
Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մարդկանց՝ «իր հոժար կամքով» աշխատանքից ազատվելու խնդրին։
«Դարձյալ խորհրդարանական քննարկումների ստվերում. մարդկանց՝ «իր հոժար կամքով» աշխատանքից ազատվելու դիմում գրելուն դրդելը, ինչ նկատառումով էլ այն թելադրված լինի, կամա, թե ակամա նաև քաղաքական ենթատեքստ է ձեռք բերում, ծառայում քաղաքական խեղաթյուրված շահերին (այսինքն՝ սա բնավ բնորոշ չէ միայն հանրային ծառայությանը), ուստի ոչ միայն հարկ է քրեականացնել, այլև «արթնացնել» տասնամյակներ շարունակ թմբիր մեջ հայտնված արհմիություններին: Հակառակ պարագայում մենք կունենանք, որպես աշխատանք կամ պաշտոն ունենալու պայման՝ բացառապես քաղաքական գործընթացների մեջ ակտիվություն ցուցաբերելը, ինչի արդյունքում հանրությանը քաղաքականության մեջ ներգրավելու ազնիվ, իրավաչափ շարժառիթներն անխուսափելիորեն կնենգափոխվեն...»,-գրել է Գևորգ Դանիելյանը։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ