Ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակությունը Ստեփանակերտում է
Սեպտեմբերի 10-ին եռօրյա աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն է ժամանել Ֆրանսիայի խորհրդարանականների պատվիրակությունը: Պատվիրակությանը «Մենք են մեր սարերը» հուշակոթողի մոտ դիմավորել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը:
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև ճանաչողական շրջայցեր՝ կրթական, մշակութային հաստատություններ և արտադրական հիմնարկներ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ