Զելենսկին կոչ է արել պահպանել հակառուսական պատժամիջոցները
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Արևմուտքին՝ շարունակել պատժամիջոցների քաղաքականությունը Ռուսաստանի դեմ: Նա այս թեմայի վերաբերյալ հայտարարություն է արել Կիևում՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ֆորումում: Այս մասին գրում է Tass-ը։
«Արևմուտքում որոշ մարդիկ խոսում են պատժամիջոցները հանելու մասին, քանի որ նրանք փող են կորցնում: Իսկ մենք կորցնում ենք մարդկանց: Քանի դեռ չկա խաղաղություն, պատժամիջոցները պետք է պահպանվեն»,-ասել է Ուկրաինայի նախագահն ու այս համատեքստում պատժամիջոցներն անվանել «հարկ խաղաղության համար»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ