Իրավունք 12:00 13/09/2019 Հայաստան

Հետաքննություն. Մի շատ տարօրինակ պատմության հետքերով

ՄԻԵԴ վճռով Հայաստանի Հանրապետությունը քաղաքացի Յու. Վարդանյանին պետք է փոխհատուցի 1.6 մլն եվրո։ Այս թեման ձգձգվում է արդեն երկար տարիներ. դեռևս 2016 թվականից կառավարությունը բանակցությունների մեջ էր գումարի չափի շուրջ։ Սա չի կարելի ներկայացնել ո՛չ որպես անակնկալ, ո՛չ էլ որպես նոր իշխանության պարտություն։ Դառնալով ՄԻԵԴ անդամ՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է պատրաստ լինի նման վճիռների։ Դա բացառապես պետության զարգացման ճանապարհն է։

Մի փոքր նախապատմություն

Մեր  այսօրվա փոքր հետաքննական նյութը, սակայն, քիչ կապ ունի ՄԻԵԴ-ի բուն վճռի հետ։ Այս պատմությունն ունի շատ ավելի անհասկանալի և մութ կողմեր։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, անդրադառնալով ՄԻԵԴ-ի որոշմանը, իսկ ավելի կոնկրետ տուժող քաղաքացիներին Հայաստանի կողմից փոխհատուցմանը, հայտարարում է իբր նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կաշառքներ ստանալու, կառավարության կողմից հակասահմանադրական որոշումներ ընդունելու մասին,ասում, թե այդ ամենն իրականացվել է նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի կոորդինացիայի ներքո։ Պատգամավորի տեսակետը սկսում են տիրաժավորել ևս մի քանի հանրային դեմքեր՝ մի քանի լրատվամիջոցներով։ Պատգամավորը պահանջում է իրավապահներից՝ քրեական գործ հարուցել կառուցապատողի՝ «Վիզկոն» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Պավել Անդերսոնի հայտարարությունների հիման վրա։ Ահա այստեղից սկսվում է պատմությունը։

Անդերսոնը տարիներ առաջ սկայպ-հարցազրույցում պատմում է, որ կառուցապատման իրավունքի ձեռքբերման համար կաշառել է քաղաքապետարանի ներկայացուցիչներին, նշում է այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանի եւ ԾԻԳ-ի տնօրեն Կարեն Դավթյանի անունները: Խոսքը բավականին մեծ թվերի մասին է (ես դիտմամբ կանգ չեմ առնում մանրամասների վրա, քանի որ նրա ասածները մամուլում հրապարակվել են, և իմ ասելիքի շեշտը այս պահին դա չէ)։

Պավել Անդերսոնի գործընկեր Սիմոն Աղազարյանը հայտարարում է, որ Անդերսոնի ասածներն իրականությանը չեն համապատասխանում: «Նա մանթրաշ է, որ երկիրն իր ձեռքից լոտը վերցրեց (նկատի ունի այն, որ քաղաքապետարանը լուծել է «Վիզկոնի» հետ կնքած պայմանագիրը եւ կառուցապատման իրավունքը նրանից վերցրել): Պավել Անդերսոնն իսկի 500 դրամ իրա մազերի համար չի տվել. ես էի 500-ից 5000 դրամ տալիս, որ մազերը կտրեր, ուր մնաց 550 հազար դոլար կաշառք տար»,- նշել է Աղազարյանը «Հետքի» հետ զրույցում:
Մարդ, որը վարսավիրանոց գնալու համար պարտք էր վերցնում,  հանկարծ հայտարարում է, թե հարյուր հազարներով կաշառքներ է բաժանել։ Ինչ-որ տեղ սա հիշեցնում է Սիլվայի հայտնի պատմությունը։ Բայց սա՛ էլ չէ մեզ համար կարևոր։

Հետագայում սկայպով տված հարցազրույցներում Պավել Անդերսոնը նշում է մի շարք այլ անձանց, հիմնականում՝ դատավորների անուններ, որոնց կաշառք է տվել։ Օրինակ՝ այդ նույն Յուրի Վարդանյանի գործով իբր անձամբ է կաշառել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին՝ վճարելով 5 000 ԱՄՆ դոլար: Հետո՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Մկրտումյանին և այլն։

Ի թիվս այլոց՝ Պավել Անդերսոնը հայտարարում է, որ ժամանակին կայացել է իր հանդիպումը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի հետ, և վերջինս իրեն իբր հորդորել է 100 հազար դոլար փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Ժամանակին բոլոր վերը նշված անձիք հրապարակավ և փաստերով հերքել են Պավել Անդերսոնի հայտարարությունները։ Հերքել են նաև Պավել Անդերսոնի գործընկերները։ 

Ժամանակին արդեն փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գրասենյակը ևս պաշտոնապես հերքել է Պավել Անդերսոնի հայտարարությունը՝ հավաստիացնելով. «Հայտնում ենք, որ Արմեն Գևորգյանը՝ ինչպես ՀՀ նախագահի աշխատակազմում, այնպես էլ՝ ներկայիս զբաղեցրած պաշտոնում աշխատելիս, երբևէ որեւէ մեկին չի առաջարկել վճարում կամ նվիրատվություն կատարել «Հայաստան» հիմնադրամի հաշվին»:

Իսկ Անդերսոնի նախկին բիզնես-գործընկեր Սիմոն Աղազարյանի՝  նույն իրադարձության կապակցությամբ արված հայտարարություններից ակնհայտ է դառնում, որ ժամանակին պատկան մարմինները, այդ թվում՝ նախագահի աշխատակազմը, ավելի շատ մտահոգված են եղել Յուրի Վարդանյանի իրավունքների պաշտպանության խնդրով:

Հաշտության համաձայնագիր կնքելու դեպքում, ինչից Յուրի Վարդանյանը, ի դեպ, հրաժարվել է, «Վիզկոն» ՍՊԸ-ն իբրև փոխհատուցում առաջարկել է 200 հազար դոլար և կառուցվելիք նորակառույց շենքում 700 քմ մակերեսով տարածք: Հետագա հարցազրույցում Պավել Անդերսոնն ընդունում է, որ իր արարքներով, մասնավորապես՝ կաշառելով, կատարել է հանցագործություն:
Հատկանշական է, որ այսօր ուղղորդված քննարկումը ծավալվում է միայն Անդերսոնի ասվածի շուրջ, և անտեսվում են մամուլի նույն հրապարակման մեջ արված՝ դրանք հերքող հայտարարությունները:

Ակնկալում ենք պրն. Վանեցյանի ուշադրությունը

Հիմա՝ ամենակարևորի մասին։ Այս զուտ դատաիրավական պատմությունը մեզ, անկեղծ ասած, շատ չի հետաքրքրում, բայց այն ունի այլ մութ կողմեր, և մեր պետության համապատասխան կառույցները, կարծում եմ, պետք է շատ ուշադիր լինեն՝ ավելի կարևոր բան բաց չթողնելու համար։ Վստահ եմ նրանց պրոֆեսիոնալիզմի վրա։
Դեպքերի հերթականությունն այսպիսին է. քաղաքացի Յու. Վարդանյանը դիմում է ՄԻԵԴ, հայտնվում է ոմն Պավել Անդերսոն, որը հայտարարում է, թե աջուձախ կաշառք է տվել բարձրաստիճան պաշտոնյաների, անթաքույց փորձում է դրսում վարկաբեկել «Հայաստան» Համահայկական հիմնադրամը։ Հարցազրույցները տալիս է սկայպով՝ արտերկրից, և որոշ տեղեկությունների համաձայն, հիմա Պավել Անդերսոնի ակտիվացման նոր փուլ է նկատվում։ Կա վարկած, որ դա կապվում է ԱՄՆ այցի ընթացքում կայացած՝ ՀՀ նոր իշխանությունների որոշ պաշտոնյաների և Պավել Անդերսոնի՝ հնարավոր կոնտակտների հետ։
Հարց. եթե Պավել Անդերսոնն այդքան իրազեկ է և այդքան ծանրացուցիչ մեղադրանքներ է ներկայացնում, և այդքան կարևոր է, ապա ինչո՞ւ չի հրավիրվում Հայաստան՝ նոր, արդար իրավապահ համակարգին օգնելու՝ բացահայտելու ամբողջ իրականությունը։ Հենց այս հարցը մեզ ստիպեց ավելի խորը գնալու։

Իսկ պատասխանը շոկային է.

Պավել Անդերսոնը չի կարող գալ Հայաստան, քանի որ նա  գտնվում է հետախուզման մեջ՝ Ռուսաստանի Դաշնության կողմից։ Նա մեղադրվում է խարդախության մեջ։ Նա սովարական խարդախ է, որը նույն մեքենայություններն անում է  տարբեր երկրներում։ Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական կայքում պաշտոնապես նա հետախուզման մեջ է։ Ավելին՝  ՌԴ ՆԳՆ պաշտոնական կայքում Անդերսոնը հետախուզվում է որպես ադրբեջանցի (կից ներկայացվում ենք screenshot-ը): Այո, ՌԴ ՆԳՆ պաշտոնական տեղեկանքներում նրա  ազգությունը նշված է՝ ադրբեջանցի։ Միջազգային խարդախ, ազգությամբ՝ ադրբեջանցի Պավել Անդերսոնը իր հարցազրույցներով կարողացավ իր հետևորդ դարձնել «Իմ  քայլի» պատգամավորներից ոմանց և մի քանի հանրային դեմքերի։ Սկսեց Հայաստանում ձևավորել դատաիրավական օրակարգ։ Եւ չի բացառվում, որ նրա ասածների հիման վրա էլ՝ «Իմ քայլի» պատգամավորի դիմումով, քրեական գործ հարուցվի։  Միջազգային խարդախ ադրբեջանցին, ՌԴ կողմից տարիներ ի վեր հետախուզման մեջ գտնվող անձը Հայաստանում դատաիրավական օրակարգ է թելադրում։

Ես չեմ բացառում, որ մենք գործ ունենք լավ մշակված տեղեկատվական դիվերսիայի հետ։ Ի դեպ, ուսումնասիրելով հետախուզվող ադրբեջանցու ֆեյսբուքյան էջը, կնկատեք նրա հայաստանցի ընկերներներին՝ «Իմ քայլից» ԱԺ պատգամավորներ Վահագն Հովակիմյան, Ծովինար Վարդանյան, պարգամավոր Հայկ Գևորգյանի որդին՝ Վահագն Գևորգյանը, ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանը և այլն։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ Անդերսոնը խնդիրներ ունի իրավապահների հետ նաև մեկ այլ կարգի՝ արդեն անձի դեմ ուղղված ապօրինի գործողությունների դրվագով։ Ի դեպ՝ օրեր առաջ ԱՄՆ-ում մանկապղծության մեջ մեղադրանք է առաջադրվել  իբր իրավապաշտպան, իբր հետաքննող լրագրող Արա Մանուգյանին, որը երկար տարիների համարվում էր «Հայաստան» Համահայկական հիմնադրամի ամենամոլեռանդ թշնամին։ Անում էր ամեն ինչ՝ հիմնադրամը վարկաբեկելու և նվիրատվությունները պակասեցնելու համար։ «Հայաստան» Հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը միշտ պնդում էր, որ սույն անձը աշխատում է ադրբեջանցիների հետ և ունի հատուկ առաքելություն՝ վարկաբեկել «Հայաստան» Համահայկական հիմնադրամը։ Արդյո՞ք սա կհետաքրքրի ԱՄՆ իրավապահներին, դժվար է ասել. նրանց համար ավելի կարևոր է մանկապղծությունը։ Բայց Հայաստանում պետք է որ ուշադիր լինենք։   Անդերսոնն անում է նույն բանը։

Մի քանի այլ նկատառում ևս.
- Հայաստանյան զլմ-ներին տրված հարցազրույցներում Անդերսոնը երբևէ հստակ չի պատասխանում հարցին, թե ինչո՞ւ չի կարող գալ ՀՀ և պաշտոնապես դիմել իրավապահներին։ Հարցազրույցներում նաև երբևէ չի նշվում նրա քաղաքացիությունը. այդ մասին չի խոսում ինքը՝ Անդերսոնը, չեն հարցնում նաև լրագրողները, որոնց կարծես թե այդ հարցը չի էլ հետաքրքրում։
- Անդերսոնի տարբեր հարցազրույցներն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում, որ, ԱՄՆ-ում հայտնվելով, նա փոխել է իր անձնական տվյալները։ Արդեն նոր տվյալներով նա եկել է Հայաստան և այստեղ սկսել իր այսպես կոչված ներդրումային գործունեությունը։ Արդեն որպես «Պավել Անդերսոն» է նա հայտնվել կոնֆլիկտային իրավիճակներում թե՛ Հայաստանում, թե՛ ՌԴ-ում։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է նա փոխել անձնական տվյալները։

- Հետաքրքիր կլիներ իմանալ՝ արդյո՞ք մեր իրավապահները տիրապետում էին նրա անձի մասին այստեղ նշված տեղեկատվությանը։ Եթե մեզ հաջողվել է միանգամայն հասանելի աղբյուրներից ստանալ այն, ապա իրավապահների համար դա առավել ևս հեշտ է։ Հետաքրքիր կլիներ իմանալ, թե ի՞նչ փաստաթղթերով է նա իրականացրել իր գործունեությունը ՀՀ-ում, օրինակ՝ հիմնադրել «Վիզկոն» ընկերությունը։ Որպես ո՞ր երկրի քաղաքացի է նա հանդես եկել։

Մեր ձեռքում է հայաստանյան լրատվամիջոցներից մեկի նամակը ՀՀ գլխավոր դատախազին՝ հետևյալ հարցաշարով.
1. Կա՞ն արդյոք ՀՀ-ում հարուցված քրգործեր՝ անմիջականորեն Պավել Անդերսոնի դեմ, եթե այո, ապա ե՞րբ ու ի՞նչ հոդվածներով են հարուցվել և այժմ ի՞նչ կարգավիճակում են գտնվում այդ քրգործերը։
2. Ներգրավվե՞լ են արդյոք պարոն Անդերսոնը կամ իր ընկերությունը որևէ դատավարական կարգավիճակով՝ վկա, մեղադրյալ, կասկածյալ, տուժող, ՀՀ-ում հարուցված որևէ այլ քրգործում։ Կա՞ն արդյոք այդ առնչությամբ օրենքի ուժ ստացած դատական ակտեր։
3. Համապատասխանո՞ւմ է արդյոք իրականությանը տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ քաղաքացի Պավել Անդերսոնը գտնվում է հետախուզման մեջ․ եթե այո, ապա ո՞վ, ե՞րբ և ի՞նչ պատճառով է նրան հետախուզում հայտարարել։ Արդյո՞ք նրա նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում։
4. Ձեռնարկե՞լ են արդյոք ՀՀ իրավապահ մարմինները անհրաժեշտ գործողություններ՝ Պավել Անդերսոնի գտնվելու վայրը հայտնաբերելու և նրան ՀՀ վերադարձնելու ուղղությամբ, հատկապես՝ սոցցանցերում նրա հայտնի հարցազրույցի հայտնվելուց հետո։

Գլխավոր դատախազությունից ստացվել է հետևյալ պատասխանը. Ձեր կողմից փնտրվող տեղեկատվության տրամադրումը ՀՀ դատախազության լիազորությունների շրջանակից դուրս է, ուստի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջների համաձայն, առաջարկում եմ նշված տեղեկատվությունը ստանալու նպատակով դիմել ՀՀ ոստիկանություն»։ Ինչը և լրատվամիջոցը արել է՝ ավելի հստակ պատասխանի ակնկալիքով։

«Իմ ձայնը» հասարակական կազմակերպություն
«Այլընտրանքային նախագծեր խմբի» հետ համատեղ
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյան հայտնում է՝ Ակնայում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}