Ֆրանսիական ընկերությունը ստիպված է վճարել գործուղման ժամանակ սեքսից մահացած աշխատակցի ընտանիքին
Ֆրանսիական ընկերությունը ստիպված կլինի վճարել իր աշխատակցի ընտանիքին, որի սիրտը կանգ էր առել գործուղման ընթացքում անծանոթի հետ սեքսի ժամանակ: Այս մասին գրում է BBC-ն։
Փարիզի դատարանը տեղի ունեցածը համարել է դժբախտ պատահար աշխատանքի ժամանակ, ինչը նշանակում է, որ մահացածի հարազատները փոխհատուցում պետք է ստանան գործատուի կողմից:
Ընկերությունը փորձել է ապացուցել, որ աշխատակիցը չի եղել աշխատանքի մեջ, երբ որոշել է ժամանակ անցկացնել առաջին հանդիպած կնոջ հետ: Սակայն, ըստ դատավորի, ֆրանսիական օրենսդրության համաձայն, աշխատանքային ուղևորության ընթացքում ցանկացած վնասվածքի և վթարի համար պատասխանատվությունը կրում է գործատուն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան