Իրավունք 13:28 18/09/2019 Հայաստան

Միհրան Պողոսյան. Վեր կանգնե՛ք անձնական քինախնդրությունից

ԴԱՀԿ նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գրասենյակը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Հայաստանյան վերջին զարգացումները՝ երկրում առկա կառավարման ճգնաժամի ցայտուն վկայությունն են։

Հանրահայտ իրողություն է՝ ցանկացած փոփոխություն, որը չի հանգեցնում տեսանելի դրական արդյունքի՝ կորսված հնարավորությունների հերթական «վավերագիրը»  դառնալուց  զատ՝  էլ ավելի է խորացնում հասարակական տրամադրությունների բևեռացումը։ Զարգացման ու առաջընթացի վերաբերյալ  գործող իշխանության  կողմից շարունակաբար շեփորվող  հայտարարությունները գնալով ավելի են կտրվում իրականությունից։

«Նախորդների սխալները չկրկնելու» կարգախոսի ներքո այսօր «ապամոնտաժվում» են պետական ինստիտուտների բաղադրիչը հանդիսացող լրջագույն օղակներ, վերացվում է տարիների ընթացքում որոշակի կայունության երաշխավոր դարձած կառավարման համակարգը։ Քարուքանդ անելով ամեն ինչ, տակնուվրա անելով եղած լավն ու վատը՝ խոստացված նորն այդպես էլ կյանքի չի կոչվում։

Փոխարենը՝ գործող իշխանությունն առաջնորդվում է բացառապես անձնական վրեժխնդրության մոլուցքով՝ ինքնահոսի թողնելով երկրի կառավարման ղեկը։

«Հեղափոխական փոփոխությունները» այդպես էլ միս ու արյուն չեն առնում: Դեկլարատիվ հայտարարություններից  ավելին չլինելով՝ նրանք ի հայտ են բերում նորանոր լրջագույն խնդիրներ։

Երկրի կառավարման ղեկը ստանձնած թիմը համառորեն շարունակում է առաջնորդվել վտանգավոր հանգրվանի տանող էժանագին պոպուլիզմով և անձնական քինախնդրությամբ։ Պետական մտածելակերպին փոխարինելու է եկել փակուղի տանող վենդետան։

Քաղաքական և հասարակական կյանքում  մարդիկ այսօր անկանխատեսելի զարգացումների ականտատեսն են դառնում, որտեղ հեղափոխական խանդավառությունը տեղատվություն է ապրում՝ բերելով ճահճացման, բացահայտելով հին ու նոր դեմքերի իրական որակները։

Նախորդների ճամբարափոխները, լքելով «խորտակվող նավն» ու չխորշելով ոչնչից, հայտնվեցին մեկ այլ նավում։ Ստեղծված նոր իրավիճակում իշխանությունն առաջնորդվում է նոր տրամաբանությամբ,որը խարսխվում է  յուրայինների ու նրանց կողմից մերժվածների, սևի ու սպիտակի սահմանման վրա: Նրանց միջև ծայր առած հակամարտությունը վերափոխվում է բացահայտ կռվի։

Շոուների հաղթարշավը հասել է բանակ։ Բախտի քմահաճույքով «գեներալ» դարձած զինվորականներից ոմանք, իրենց վստահված ծանր խաչը տանելու, «ուսադիրի պատիվը» բարձր պահելու փոխարեն դարձել են տարաբնույթ շոուների մասնակիցներ ու «սելֆիի» երկրպագուներ։
Հակառակորդի  կողմից  ձեռնարկվող, շարունակական դարձող լայնածավալ զորավարժությունների ֆոնին, ՀՀ ԶՈՒ ղեկավարն,օրինակ, ավելի շատ տարաբնույթ կենցաղային փառատոների մասնակիցն է դառնում, քան լինում է դիրքերում։

Հստակ տեսլական չունեցող թիմից հիասթափությունը գնալով մեծանում է:  Կոշտ գնահատականներ են սկսել հնչեցնել ու թիմից հեռանալ վրեժխնդրության և անհանդուրժողականության կործանարար գործում գործիք դարձածներից շատերը։ Թեպետ ուշացած, բայց  միևնույն է՝ եղան։

Հատկանշականն այն է, որ ճակատագրի հեգնանքով շատերը՝ ովքեր արդարադատության վերաբերյալ հանդես էին գալիս ամպագորգոռ հայտարարություններով, այսօր կամ հայտնվել են մեղադրյալի կարգավիճակում, կամ էլ անփառունակ հեռացվել են իրենց վստահված պաշտոններից։

Պետության առջև ծառացած բազմապիսի մարտահրավերներին դիմագրավելու փոխարեն, շարունակվում է լարվածության խորացումը, ինչին ուղղակի կամ անուղղակի նպաստում է գործող իշխանությունը։

Հայաստանի ներկա վարչապետը դուրս չգալով «ընդդիմադիրի կերպարից» ու չդառնալով բոլորի ղեկավարը՝ հետևողականորեն հասարկությունը բաժանում է ըստ «գույների»։ Իրականում,սակայն, սթափվելու ժամանակն է՝ իրար հաջորդող սխալները կարող են անդառնալի հետևանքներ ունենալ երկրի համար։

Իսկ  շինծու գործերով ու շոուներով  ուղեկցվող «ուղեղների լվացումը»  օրերից մի օր ավարտվելու է։ Ոչ մեկը չպետք է հայտնվի քաղաքական վրեժխնդրության թիրախում, առավել ևս պետականաշինության գործում իրական ներդրում ունեցողները։ Եվս մեկ անգամ ընդգծում ենք՝ քաղաքական վենդետան ինքնակործանման ճանապարհ է։ Այս պայմաններում և ո՛չ մի երկիր չի կարող ունենալ զարգացման որևէ հեռանկար։ Ուսումնասիրե՛ք աշխարհի պատմությունը և դրանում կհամոզվեք ինքներդ»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}